Արփի Դավոյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է Կառավարության դիմաց տեղի ունեցած հավաքին ու գրել.
«Կառավարության մոտ հավաքված մարդիկ պահանջում են, ինչ-որ երևակայական, փաստաթղթի բովանդակության հրապարակում` ընթացքում խուճապ և անկայունություն տարածելով։
Սա հավասար է նրան, որ պահանջեն հրապարակել ամռան կեսին ենթադրվող գալիք ձյան չափը։
Այս մարդկանց գործողությունները միտված են երկրի ներսում ներքին անկայունության առաջացմանը, որը ձեռնտու է միայն թշնամի պետությանը»։