Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի մակարդակը գերազանցել է 50 տոկոսը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նոյեմբերի 19-ի դրությամբ առաջին դեղաչափով պատվաստում է իրականացվել 66 մլն 400 հազար 393 անգամ, լրիվ չափաբաժիններով՝ 58 մլն 713 հազար 240 անգամ։ Ռուսաստանում կոլեկտիվ իմունիտետի մակարդակը 50,2 տոկոս է»,- նշել են շտաբից:
Երկրում կոլեկտիվ իմունիտետի մակարդակը նոյեմբերի 12-ի դրությամբ եղել է 49 տոկոս:
Ռոսպոտրեբնադզորը ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար պետք է պատվաստվի չափահաս բնակչության առնվազն 80 տոկոսը: