Wednesday, 01 07 2026
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է

«Քաղաքական սպանությունները չեն բացառվում. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, իրենց հարազատներով քրեական  իշաոտնուկի վրա են նստած»

Վերջին օրերին Հայաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին հնչում են տեսակետներ, որ ստեղծված իրավիճակը կարող է վերածվել քաղաքացիական պատերազմի Հայաստանի ներսում, ընդհուպ չեն բացառվում, որ լինեն սպանություններ։

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նույնպես նշեց, որ չեն բացառվում քաղաքական սպանություններ. «Քաղաքական սպանություններ չեն բացառվում, քանի որ երեք նախկինները մեկուսացել են և շանսեր չունեն իշխանության գալու. երկուսը՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, իրենց հարազատներով քերական  իշաոտնուկի վրա են նստած, նրանց համար պաշտոնական պետական աթոռը քրեական իշավոտնուկն է:

Ընդհանրապես ես հիմա համարում եմ շատ նորաձև «Զանգեզուր» ֆիլմը, Ակսել Բակունցի, Արամ Խաչատրյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետյանի և Համո Բեկնազարյանի, այս ֆիլմը թեև 1937-1938 թվականներին է նկարահանվել, այդ ֆիլմի ցուցադրության ժամանակ Ակսել Բակունցն արդեն գնդակահարված էր։

Եվ հիմա եթե Կարմիր բանակը Տավուշի կողմից, ռուսական ռազմաբազան Գյումրիի կողմից հարձակման անցնի, անպայման կգտնվեն կոլաբրացիոնիստներ, որոնք կմասնակցեն այդ պատերազմին հակառակորդի կողմից և կդառնա եղբայրասպան կռիվ, քաղաքացիական կռիվ, և դա մենք կունենանք»,-ասաց Ազատ Արշակյանը:

Նա նկատեց, որ մենք չափազանց մեծամտացել ենք և ասում ենք՝ առանձնահատուկ ժողովուրդ ենք. «Իսկ ես ասում եմ, որ մեզ մոտ արդեն եղել է քաղաքացիական պատերազմ, 37 թվականի մեծ տեռորի ժամանակ հարևանները դանոսներ էին գրում իրար դեմ, երեկ էլ ԱԺ-ում ստուկաչները դանոս էին գրում ռուսական իմպերիային, որ Հայաստանում հակառուսական հիստերիա է։ Դա քաղաքացիական պատերազմին մասնակցելու հայտ էր: Կարիք կա՞ հիշելու 2018-ին իշխանափոխության ժամանակ ԱԺ-ի հանրապետականների և իրենց դաշնակիցների հայտնի ելույթները, դրանք քաղաքական կռվին մասնակցելու հայտ էին, պարզապես չիրագործվեց նրանց երազանքը։ Հնարավոր է, եթե արտաքին միջամտություն լինի, և եթե  իշխանությունը շարունակի չպաշտպանել Հայաստանը, մեր քաղաքացիական հասարակությունը, գաղափարական, հոգեբանական ագրեսիայից, դա կարող է և դառնալ արյունալի քաղաքացիական կռիվ։ Դրա համար, որպեսզի դա տեղի չունենա, իշխանությոյնը պետք է շատ կոշտ միջոցներով օրենքի սահմաններում  կանխի բոլոր տեսակի հակահայկական, հետևաբար նաև հակապետական ակցիաները»,-ընդգծեց նախկին պատգամավորը:

Նա նկատեց, որ այսօր Կարմիր բանակի վտանգը կա. «Այս քանի օրը Կարմիր Բանակը էթնիկ թուրքերի միջոցով էր Սյունքիում իրավիճակը լարում: Այո, արդեն սկսվել է, Զանգեզուրում կան և էթնիկ թուրքեր և էթնիկ ռուսներ, տարբեր կողմերում ռուսական բանակի անգործությունն է, որը թուրքական արգեսիային աջակցություն է։

Այսօր ռուսներն աջակցում են թուրքական ագրեսիային իրենց անգործությամբ, նաև մեզ զրկելով, արգելանք դնելով այլ անվտանգային համակարգերի հետ համագործակցելու հնարավորության վրա: Մնում է էստեղից ոմանք ընդառաջ գնան նրանց»:

Հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ «Հայաստան» դաշինքը այս օրերին հանրահավաքներ է անում, կոչեր հնչեցնում, որոնք գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, Ազատ Արշակյանը պատասխանեց. «2008 թվականին ՌԴ նախագահը հայտարարեց, որ Սովետական Միության կործանումը մեծագույն ողբերգություն էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը էապես աջակցել են Սովետական Միության կործանմանը տարբեր ծրագրերով: Իրարից շատ տարբեր գաղափարներով և նպատակներով նրանք քանդել են ռուսական իմպերիան, հետևաբար, 2008-ի Պուտինի հայտարարությունից հետո նրանք երբեք չեն դառնա Պուտինի դաշնակիցը: Քանի դեռ ՌԴ-ում նախագահը Պուտինն է, Հայաստանի առաջին երեք նախագահները, այդ կոմսոմոլները, չեն դառնա ցանկալի թեկնածու, նրանք խոտանվել են և նրանք անցանկալի իշխանություն են։ Այսօր ՌԴ իշխանությունը վրիժառու իշխանություն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում