Իրադրությունը Հայաստանի արևելյան սահմանագոտում էսկալացիայից հետո հիմա հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի զոհեր, 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտերի ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ: