Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

«Մեկօրյա պատերազմի» արդյունքը. ինչ է առաջարկել Ռուսաստանը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանագծման և սահմանազատման գործծընթացի առաջարկներ է ներկայացրել, որոնց հանդեպ Հայաստանի վերաբերմունքը դրական է, կառավարության նոյեմբերի 18-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ ՌԴ ՊՆ-ն մայիսի 12-ից ի վեր երեք անգամ ներկայացրել է այդպիսի առաջարկներ և բոլոր դեպքերում էլ Երևանի համար դրանք եղել են ընդունելի: Թե հատկապես ինչ առաջարկների մասին է խոսքը, մասնավորապես այս անգամ, Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարելով ճշտել մանրամասները և ասելով՝ «փորձենք իրագործել Ռուսաստանի արած առաջարկների շրջանակներում և հիման վրա»:

Ռուսաստանի ՊՆ նոր առաջարկները փաստորեն անմիջապես հաջորդում են նոյեմբերի 16-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքով ծավալված մարտերին, որոնք ռուսական լրջմիտ վերլուծաբանական շրջաննակների ներկայացուցիչների մոտ արդեն ստացել են անգամ «մեկօրյա պատերազմ» բնորոշումը: Այն, որ խոսքը բնույթով պատերազմական իրադրության մասին է, վկայեց թերևս հանգամանքը, որ Երևանը հայտարարեց ռազմական փոխօգնության համար Ռուսաստանին դիմելու մասին: Իհարկե չի հաջորդել գրավոր դիմում, փոխարենը հաջորդել է հրադադարը՝ ՌԴ միջնորդությամբ, և առ այսօր հարաբերական կայուն իրադրությունը: Արդյո՞ք Ադրբեջանին կանգնեցրել է փոխօգնության համար Մոսկվային դիմելու Հայաստանի քայլը, թե՞ դա դե ֆակտո կանգնեցրել է Մոսկվային՝ առնվազն փաստի առաջ: Շատ բարդ է իհարկե ասել, հաշվի առնելով այն, որ կովկասյան ռեգիոնում իրադարձությունները անկասկած զարգանում են իրենց վրա ունենալով ոչ միայն հենց ռեգիոնալ գործոնների, այլ նաև հարակից այլ բարդագույն և առավել ընդգրկուն աշխարհաքաղաքական նշանակություն ու ճակատագրականություն ունեցող խնդիրների ազդեցությունը: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած «մեկօրյա պատերազմի» հանդեպ միջազգային արձագանքներում Ռուսաստանի և Մինսկի խմբի մյուս համանախագահների, ինչպես նաև այլ կառույցների, մասնավորապես Եվրամիության դիրքորոշումները եղել են բավականին համահունչ:

Հետևաբար, եթե ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնկված իրավիճակը եղել է ավելի լայն քաղաքական խնդիրների կամ առաջադրանքների լուծման միջոց, ապա դա եղել է «կոալիցիոն» միջազգային որոշում, իսկ, եթե Ադրբեջանն ագրեսիայով փորձել է լուծել խնդիրներ իր համար, ապա դա չի ստացվել և գործնականում մատնացույց են արել հարցերի լուծման այն մեխանիզմը, որ առաջարկվում է ՌԴ հովանու ներքո: Կստացվի՞ այս անգամ Ադրբեջանին պահել այդ դաշտում: Ուշադրության է արժանի այն, որ նախօրեին Բաքվից փաստորեն առաջին անգամ սահմանագծման և սահմանազատման գործընթացի վերաբերյալ հնչել է որոշակի դետալային հայտարարություն, այն մասին, որ կողմ են այդ հարցով հանձնաժողովի ստեղծմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում