«Քոչարյանի մարադյորները հարձակվել են ընկած Հայաստանի վրա․ Ալիևի պարտկոմը Հայաստանում մթնոլորտ է ձևավորում»,-նման տեսակետ է հայտնում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը` անդրադառնալով քաղաքական որոշ ուժերի կողմից ներքաղաքական պահանջմունքների՝ իշխանափոխության հայտարարությունների մասին։ Հիշեցնենք՝ հայկական կողմը երեկվա ռազմական գործողությունների հետևանքով ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Ադրբեջանըմ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ունի 70 զոհ, սակայն պաշտոնական հայտնում է 7-ի մասին։