Յեմենի բանակի կողմից իրականացրած հակաահաբեկչական գործողության ժամանակ ոչնչացվել են Ալ Կաիդայի 33 գրոհայիններ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Բանակի և ահաբեկիչների միջև մարտերն ընթացել են Յեմենի մայրաքաղաք Սանայի մոտակայքում գտնվող Արհաբ շրջանում:
Յեմենական բանակի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են այն շրջանները, որտեղ գտնվում էին ահաբեկիչները:
Եմենում հակաահաբեկչական գործողությունների ծավալմանը խոչընդոտում է երկրում ամիսներ շարունակ տիրող ներքաղաքական ճգնաժամը: Երկրում զանգվածային ելույթներ են, ցուցարարները պահանջում են Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականը, ով 33 տարի իշխանության գլուխ է կանգնած այդ երկրում:











































