Monday, 06 07 2026
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը

Ինչու վստահել Կապառոսին․ Մեր դրվագային հաղթանակներն ու մեծ պարտությունը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթն 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում։ J ենթախմում 10 խաղում վաստակելով 12 միավոր՝ մեր ազգային թիմը հայտնվեց 4-րդ հորիզոնականում։ Առաջին տեղ զբաղեցրեց Գերմանիան, որը նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Երկրորդ տեղը զբաղեցած Հյուսիսային Մակեդոնիան ուղեգրի համար պայքարը կշարունակի փլեյ-օֆֆում։ Մերոնք մոտ էին մրցաշարը երկրորդ հորիզոնականում ավարտելու, ավելի քան մոտ, բայց․․․։ Տեղի ունեցավ այն, ինչը սովորաբար տեղի է ունենում։ Վճռորոշ խաղերում սայթաքեցինք։ Սայթաքեցինք անփութության, կոպիտ սխալների պատճառով։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Երևանում կրած խայտառակ պարտությունից հետո, ըստ էության արժանի պայքար մղեցինք աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի դեմ։ Մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ կարող են պայքարել։

Դրվագային պայքարը սակայն բավարար չէ նման մրցաշարերում խմբում առաջին կամ երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար։ Նույն Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը, որն առաջին հայացքից ուժեղ չէ մեր հավաքականից՝ այս տարի մասնակցեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում էլ զբաղեցրեց երկրորդ տեղը։ Սա բավական լուրջ արդյունք է, ինչը խոսում է հետևողական և ճիշտ աշխատանքի մասին։ «Ցանկանում եմ շնորհավորել բոլոր ֆուտբոլիստներին, ովքեր մասնակցեցին ընտրական փուլին: Եվ իսկապես ուզում եմ շատ մեծ խոսքերով շնորհավորել այդ ֆուտբոլիստներին, ինչպես նաև մեր մարզասերներին: Այս ֆուտբոլիստները երկար ամիսների ընթացքում հույսեր էին ներշնչում ողջ երկրին և մինչև Մակեդոնիայի դեմ վերջին խաղը մենք աշխարհի առաջնությունում հայտնվելու տեսական հնարավորություն ունեինք:Պայքարեցինք շատ զորեղ մրցակիցների դեմ ու գրեթե մինչև վերջ ամբողջ երկրին հույս էինք ներշնչում, որ կարող ենք հայտնվել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում»,- Գերմանիայի դեմ խաղից հետո ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Վերջինս մի քանի նախադասությամբ ներկայացրել է մեր հավաքականի իրական պատկերը։ Ուղեգիր չնվաճելու պատճառների և հետևանքների մասին Կապառոսն առայժմ լռում է։ Կարծում ենք սակայն իսպանացի մասնագետը դեռ ժամանակ կունենա խոսել խնդիրների և բացթողումների մասին։ Ֆուտբոլային որոշ շրջանակներում արդեն իսկ բարձրացվել է Կապառոսի հրաժարականի հարցը։ Գերմանիայի դեմ խաղից առաջ սակայն իսպանացի մասնագետը հստակ կերպով հասկացնել տվեց, որ չի պատրաստվում հեռանալ և մտադիր է իրականացնել ազգային թիմի հետ կապված ծրագրերը։ Հիշեցնենք, որ Կապառոսի հետ պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի վերջին։ Իսկ արդյո՞ք օրակարգային է Կապառոսի հրաժարականը։ Կարծում ենք ոչ։ Այս մասնագետի հետ մենք փորձեցինք հասնել մեզ համար ֆանտաստիկ արդյունքի, որը չստացվեց։ Եթե սթափ գնահատենք իրավիճակը պետք է արձանագրենք, որ Կապառոսը այնուամենայնիվ ավելի շատ դրական ներդրում է կատարել մեր գլխավոր թիմում։

Գալիք տարվա ամռանը մեր հավաքականը Կապառոսի գլխավորությամբ պայքարը կսկսի Ազգերի լիգայի B ենթախմբում։ Մեզ սպասում են բավական ուժեղ մրցակիցներ, որոնց դեմ խաղալը լուրջ ստուգարք կլինի։ Ազգերի լիգայի հաջորդելու է արդեն 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը։ Այս պահին նոր գլխավոր մարզիչ փնտրելը միանգամայն ճիշտ չի լինի։ Եթե չունենք հրշագործ մի մարզիչ որը կկարոանար կերպարանափոխել մեր ազգային թիմին ապա պետք է մտածենք ներկայիս գործիքակազմով առաջ շարժվելու մասին։ Իսկ հրաշագործ մասնագետ հորիզոնում չի նշմարվում։ Հրաշագործ մարզիչն էլ դժվար թե համաձայնվեր գլխավորելու Հայաստանի պես հավաքականը։ Ազգերի լիգայում B դիվիզիոնում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուեղգիր նվաճելն ընդունենք, որ այնքան էլ իրատեսական չէ։ Այս մրցաշարը պետք է դառնա ուղեգրի համար պայքարի սկիզբը։ Ազգերի լիգան և ընտրական մրցաշարը ակամայից փոխկապակցված են։ Հնարավոր է շատերը չհամաձայնվեն, բայց այս երկու մրցաշարերում մեր ազգային թիմը պետք է վստահել Կապառոսին։ Վերջինիս առայմժ հաջողվել է ապացուցել, որ մերոնք կարող ենք պայքարել և հաղթել դրվագային դիմակայություններում։

Սա հիմք է և հնարավորություն է Կապառոսի համար դրվագային հաղթանակները վերածելու մեծ հաղթանակի։ Նույն սկզբունքով առաջնորդվեց Հյուսիսային Մակեդոնիան, որը Անգոլովսկու գլխավորությամբ ի վերջո հասավ մեծ հաղթանակի։ Նրան փոխարինած Միլևսին շարունակեց առաջ տանել ռելսերի վրա դրված ազգային թիմին։ Այս պահին արմատական և կտրուկ քայլերը կարող են կործանարար լինել։ Կարող ենք կորցնել նաև այն, ինչ ունենք այսօր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում