Wednesday, 01 07 2026
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը

Քաղաքական «տոտալիզատորի» պերճանքն ու թշվառությունը

Ադրբեջանը վերջին օրերին ակնհայտորեն լարել է իրավիճակը Հայաստանի սահմանին, առնվազն փորձելով լուծել թերևս երկու խնդիր: Նախ, լարվածություն հրահրելով և շանտաժի ավանդական քաղաքականությանը դիմելով ստեղծել որոշակի շահեկան դիրք քաղաքական-դիվանագիտական տիրույթում, հատկապես այն բանից հետո, երբ ակնհայտորեն անհաջողության է մատնվում Հայաստանին «միջանցքային օրակարգ» թելադրելու ջանքը, և նվազագույնը՝ ալեկոծել Հայաստանի ներքաղաքական կյանքը, ինչն իհարկե դիտարկվում է այդ թվում նաև առաջին խնդրին ծառայեցնելու տրամաբանության ծիրում:

Պետք է նկատել, որ Ադրբեջանին հաջողվում է հասնել նվազագույնին, այսինքն Հայաստանի ներքին կյանքի որոշակի ալեկոծման: Տարակուսելին այն է, որ դա տեղի է ունենում երկու պատճառով՝ կառավարող մեծամասնության խիստ անբավարար տեղեկատվական քաղաքականության, և ադրբեջանական քարոզչական ներգործությանը «թուլանալով և հաճույք ստանալով» տրվելու խորհրդարանական ընդդիմության վարքագծի հետևանքով: Այդ շարքում էր երևի թե նաև այն, որ այդ ընդդիմությունը հրաժարվեց փակ հանդիպման ձևաչափով հուզող խնդիրները լիարժեք քննարկելու վարչապետ Փաշինյանի առաջարկին: Փաշինյանն այդ առաջարկն արեց այն տրամաբանության մեջ, որ հաճախ հանրային հնչող և ամեն անգամ կրկնվող հարցադրումներին բարդ է լիարժեք պատասխանել հանրային տիրույթում, որովհետև լիարժեք լինելու համար պատասխանները պետք է շոշափեն հարցեր, որոնք ըստ էության պետական գաղտնիք են, կամ, եթե իրավականորեն չեն համարվի այդպիսին, ապա գոնե քաղաքականապես ճիշտ չէ դրանք շոշափել հանրային «դիսկուրսում»:

Ընդ որում, այդ հանգամանքները հաշվի առնելու համար թերևս բոլորովին չկար վարչապետի պարզաբանման կարիք, հատկապես ուժերի համար, որոնց առաջնորդները իրենք եղել են իշխանություն և պատկերացնում են, որ անվտանգային լրջագույն ռազմա-քաղաքական ասպեկտներ պարունակող ամեն հարցի չէ, որ հնարավոր կամ նպատակահարմար է տալ հանրային պատասխան: Սակայն, գուցե հենց հանգամանքը, որ այդ ուժերի առաջնորդներ կամ առաջնորդներից որոշ գործիչներ եղել են իշխանության, պատճառ դարձավ նաև հրաժարվելու փակ հանդիպման ռեժիմով բաց ու լայն քննարկում ծավալելու Փաշինյանի առաջարկից, գուցե թե լավ իմանալով, թե ինչ փաստեր կարող են սեղանին հայտնվել նախորդ տարիների քաղաքական անցուդարձից, այդպիսով հնարավոր է էապես փոխելով փաստարկների, հարցադրումների և պատասխանների կշռի հարաբերակցությունը: Մինչդեռ, պետական անվտանգության ու շահի մտահոգությունը թելադրում է հենց դա՝ քննարկել կարևոր հարցերը թեկուզ փակ ռեժիմով, բայց այդ միջոցով գալ բաց քաղաքականության վարքագծի օպտիմալացման: Դա է, որ ծառայելու էր արդեն Հայաստանի խնդիրների լուծմանը, այլ ոչ թե հայկական տիրույթում ադրբեջանական քարոզչության խնդիրների լուծմանը: Հարկ է հստակեցնել, որ խնդիրը այսպես ասած փակ ռեժիմ անցնելն ու իշխանությանը հրապարակային որևէ հարց չտալը չէ: Հակառակը, հենց հանրային դաշտում հարցադրումների լրջությունն ու ծանրությունը ավելացնելն է, որին հնարավոր է գալ իշխանության հետ փակ ռեժիմով հանգամանալից ու լայն խոսակցության, թեկուզ բանավեճի միջոցով: Բայց, այդ դեպքում իհարկե հարկ կլինի առավելապես աղմուկի վրա կատարված խաղադրույքը փոխարինել բովանդակության վրա կատարվածով, իսկ դա այդքան էլ «եկամտաբեր» «տոտալիզատոր» չէ: Այդ իրավիճակը, ի դեպ, բավականին հարմարավետ է նաև քաղաքական իշխանության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում