«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդական խումբը առավոտից Կապանում է»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց Դանիել Իոաննիսյանը հայտնելով, որ բավականին հանգիստ է ընթացքը:
«Թե Կապանում, թե դիտարկվող մյուս համայնքներում առանձնապես ուշադրությանն արժանի միջադեպեր տեղի չեն ունեցել: Նկատվում է հանձնաժողովներում ընտրական գորշընթացների ատ տիրապետումը, որոշ տեղերում էլ նկատվել են տեխնիկական խնդիրներ»,- ասաց Իոաննիսյանը ևս մեկ անգամ ընդգծելով, որ գործընացը ներմալ է ընթանում և որևիցէ էական խախտումներ այս պահի դրությամբ չեն արձանագրվել:
Իոաննիսյանը շեշտեց, որ նախընտրական փուլում Կապանում եղել է ակտիվ քարոզարշավ և զգացվել է, թե ինչպես են քաղաքական ուժերը ակտիվ պայքարում յուրաքանչյուր քվեի համար:










































