Friday, 26 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում

Այսօր Կապանում, Իջևանում և Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Տավուշի մարզկենտրոն Իջևան, Սյունիքի մարզկենտրոն Կապան և Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում։ ՏԻՄ ընտրություններ են անցկացվում նաև Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում, որոնք կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։

Իջևան համայնքի ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։

Իշխող ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորում է համայնքապետի պաշտոնակատար, 38-ամյա Արթուր Ճաղարյանը, որը ծնունդով Իջևանից է։ Նա այդ պաշտոնում է նշանակվել է 2021թ.-ի ապրիլի 8-ին։ Մինչ այդ զբաղեցնում էր Իջևան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Արթուր Ճաղարյանը ՔՊ կուսակցության անդամ է։

«Քաղաքացիական պայմանագիր»-ն Իջևանում առաջադրել է ավագանու 56 թեկնածու, նրանցից 19-ը կին է։ ՔՊ-ի ավագանու երկրորդ համարը Իջևան համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանն է, ցուցակում են նաև ավագանու գործող անդամներ, Իջևան խոշորացված համայնքին մաս կազմող համայնքների ղեկավարներ։

ՀՅԴ-ի ավագանու ցուցակը գլխավորում է 37-ամյա Վահան Ղազումյանը, վերջինս ՀՅԴ անդամ է։ Դաշնակցությունն առաջադրել է ավագանու 14 թեկնածու, որոնցից 5-ը կին է։

Կապանում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունները, այստեղ սպասվում են թեժ ընտրություններ:

«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է 29-ամյա Դավիթ Դանիելյանը, որը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ Նա ծնունդով Կապանից է, մասնագիտությամբ՝ նկարիչ, ՔՊ անդամ է։

ՔՊ-ն Կապանում առաջադրել է ավագանու 61 թեկնածու, որոնցից 21-ը կին է։

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում է 36-ամյա գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը:«Շանթ դաշինք»-ն առաջադրել է ավագանու 70 թեկնածու, որոնցից 23-ը կին է։

Ստեփանավանում ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

ԲՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագոզյանը, որը ԲՀԿ անդամ է։ ԲՀԿ–ն Ստեփանավանում առաջադրել է ավագանու 17 թեկնածու, որոնցից 5-ը կին է։

«Հայ ազգային կոնգրեսի» ավագանու ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը, որը ՀԱԿ անդամ է։ Նա զբաղվում է գյուղատնտեսությամբ, 2000-2006 թթ. աշխատել է որպես Կաթնաղբյուր համայնքի ղեկավարի տեղակալ: ՀԱԿ առաջադրված ավագանու թեկնածուները 16-ն է, որոնցից 6-ը՝ կին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու առաջին համարը Ստեփանավանի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է, որը ՔՊ-անդամ է։ ՔՊ ավագանու առաջադրած թեկնածուները 30-ն են, որոնցից 9-ը՝ կին։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում