Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ինչ են պայմանավորվել Մինսկի խմբի համանախագահները. Հայտարարություն Փարիզից հետո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել նոյեմբերի 10-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման վերաբերյալ: Համանախագահների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նախարարների հետ հանդիպմանը շարունակվել են քննարկումները, որ սկսել էին սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ Ասամբլեայի օրերին: Համանախագահները նշում են, որ քննարկվել են լարվածության նվազմանն ուղղված միջոցառումների և հետագա քայլերի հարցը, ինչպես նաև ռեգիոն համանախագահների այցի առաջարկը: Ուշադրության է արժանի այն, որ համանախագահները համատեղ հայտարարության մեջ նշում են, թե քննարկվել է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման ընթացքը: Այդ հանգամանքը ուշագրավ է այն առումով, որ եռակողմ ձևաչափի օրակարգը փաստորեն գտնվում է նաև համանախագահ եռյակի աշխատանքի օրակարգում, այլ կերպ ասած կա համանախագահների և եռակողմ ձևաչափերի օրակարգի որոշակի ներդաշնակեցում, իհարկե պայմանական, հարաբերական իմաստով:

Համենայնդեպս փաստ է, որ համանախագահներն են նաև այդ հարցը քննարկում կողմերի հետ, այլ ոչ միայն նոյեմբերի 9-ի այսպես ասած միջնորդ Ռուսաստանը: Միաժամանակ, ուշադրության արժանի հանգամանք է և այն, որ համատեղ հայտարարության մեջ խոսվում է մարդասիրական հարցերի լուծման հարցում առաջընթացի հասնելու կարևորության մասին, կոչ անելով կողմերին ապահովել մարդասիրական միջազգային կառույցների անխոչընդոտ մուտքը: Իհարկե այստեղ հարց է առաջանում, թե ինչու են համանախագահները դարձյալ առաջնորդվում հավասարության նշանով, եթե ակնառու է, որ մուտքը խոչընդոտում է Բաքուն: Եվ այդ առումով նաև հարց է առաջանում, թե արդյո՞ք համանախագահների համատեղ հայտարարության մեջ ասվածը նշանակում է, որ Փարիզի հանդիպմանը չի արձանագրվել որևէ առաջընթաց այդ հարցում, այլապես հայտարարության մեջ տեղ  չէր գտնի այդ դրույթը: Միաժամանակ հատկանշական է ևս մի հանգամանք: Հայտարարության մեջ ըստ էության գերակշռում է մարդասիրական հարցերի օրակարգը: Սա այն մոտեցումն է, որ Ռուսաստանի հետպատերազմյան դիրքորոշման հիմքում էր: Մոսկվան էր պարբերաբար նշում, որ նախ պետք է լուծել մարդասիրական հարցերը, որից հետո կլինի քաղաքական օրակարգի ավելի նպաստավոր միջավայր: Արդյո՞ք համանախագահ մյուս երկրները ևս հանգել են այդ մոտեցման, և դա կարող է լինել իրավիճակի վերագնահատմա՞ն, թե՞ համանախագահների միջև որևէ լայն պայմանավորվածության արդյունք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում