Friday, 26 04 2024
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ

Վարդան Պետրոսյանը ընթերցողներին ներկայացրեց «Սկիզբ» վեպը

Դերասան Վարդան Պետրոսյանը «Սկիզբ» գրքում պատմում է իր կալանավորման, բանտարկության, դատավարության, այնուհետև համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ Ֆրանսիայում անցկացրած օրերի մասին:

Գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին, լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը:

Լրագրողների հետ զրույցում Պետրոսյանն ասաց, որ գիրքն ունի երկու պատում՝ մեկը Պետրոսյանի կալանքի պատմությունն է, մյուսը՝ համաշխարհային համաճարակը: «Ես համադրում եմ այդ նյութերը՝ հարցադրմամբ՝ եթե իմ կալանքն իմ կյանքում շրջադարձային եղավ և հիմք դրեց մի նոր սկզբի, և ես կարծես այդ ամենից հետո վերսկսեցի իմ կյանքը, արդյոք նույն բանը կկատարվի՞ մարդկանց հետո կորոնավիրուսից հետո: Գիրքը գրել եմ այն ժամանակ, երբ մարդկությունն ինքնամեկուսացել էր տներում: Սա կարող էր նոր սկիզբ դառնալ: Հենց դա է պատճառը, որ գիրքն անվանեցի «Սկիզբ»: Այն սկսում է «վերջ» բառով և ավարտվում է «սկիզբ» բառով»,-պատմեց Պետրոսյանը:

Դերասանի խոսքով՝ մինչ հրատարակվելը գիրքը հասանելի է եղել համացանցում: Երբ համացանցում հայտնվել են առաջին մի քանի գլուխները, դերասանը բազմաթիվ նամակներ է ստացել: «Հոլանդիայից մի երիտասարդ կին գրեց, որ գիրքն իր հոգու ցավերի համար հենարան է եղել: Չեմ մտածում այն մասին, թե քանի մարդ կկարդա այն, կհավանեն, թե ոչ: Գրում եմ այն, ինչ սրտիցս է բխում, այնպես, ինչպես սիրտս է թելադրում: Միակ մխիթարանքս այն է, որ ինչ-որ մեկին այն ինչ-որ բան կտա: Այդ կինը գրել էր, որ շատ բան է ստացել: Նա նշել էր, որ միշտ շատ լավ է երգել, սակայն վերջին տարիներին դադարել է դա անել, իսկ գիրքն ընթերցելուց հետո կրկին երգում է»,-ասաց Պետրոսյանն ու ավելացրեց, որ շատերը կարող են անտարբեր լինել, կլինեն մարդիկ, որոնց համար գրքում գրված ինչ-որ տողը գուցե շրջադարձային լինի:

«Սկիզբ» գրքի հերոսները Վարդան Պետրոսյանի կալանքի ընկերներն են, որոնց դերասանը կալանքի եղբայրներ է համարում: «Երբ ասում ենք կալանքի եղբայր, երբեմն վայրի մարդկանց ենք պատկերացնում, զինված և այլն, այնինչ այդպես չէ. նրանք շատ լավն են ու գեղեցիկ: Ինձ մխիթարում է նաև այն, որ ես նրանց կյանքը, նրանց պատմությունն եմ ներկայացնում: Նրանց համար մխիթարություն եմ դարձել, նրանց խոսնակը, նրանց խնդիրները դուրս հանողը, ինչը շատ կարևոր է: Ես նկատի չունեմ միայն իմ կալանքի ընկերներին, այլև այն մարդկանց, որոնք երկար տարիներ դաժանորեն ապրում են ծանր ու դժվար պայմաններում, որը կոչվում է կալանք: Շատ հաճախ նրանք անարդարացի են այնտեղ հայտնվում»,-ընդգծեց Վարդան Պետրոսյանն ու շեշտեց, որ լուսավոր լեզվով է խոսում կալանավորների մասին:

Գրքում առկա է վավերագրական մոտեցումը, սակայն Պետրոսյանը չի բավարարվել միայն փաստերի արձանագրումով և միշտ իր ներկայությունն ու մեկնաբանությունն է տվել՝ շատ բան թողնելով ընթերցողին:

«Սկիզբ» գրքում զետեղվել են նաև հեղինակի՝ տարբեր շրջաններում արված նկարները, որոնք առավել հարուստ ու լիարժեք են դարձնում Պետրոսյանի խոհերն ու ապրումները:

«Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանն էլ նշեց, որ հետևում է Վարդան Պետրոսյանի և՛ թատերական, և՛ գրական գործունեությանը: «Մեր աշխատակիցները փնտրում են գործեր, որոնք կարող են վերածվել գրքի: Ծանոթանալով Պետրոսյանի ստեղծագործություններին՝ որոշեցին նախ հրատարակչության խմբագրակազմին, այնուհետև հեղինակին առաջարկել գրքի վերածել ձեռագրերն ու զետեղել նաև Պետրոսյանի նկարազարդումները: Ինձ գրավել են հեղինակի՝ կալանքի և կորոնավիրուսի շրջաններում ներկայացված ապրումները: Պետրոսյանը շատ հետաքրքիր է գրում՝ թեթև, հումորով և ամենևին վիշտը չի բարդում ընթերցողի վրա՝ փոխանցելով դասեր: Դրական գիրք է»,-եզրափակեց «Զանգակի» գործադիր տնօրենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում