Thursday, 11 06 2026
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան

Իշխանությունը բացահայտում է երկխոսության նպատակը

«Մենք միայն կարող ենք ասել որ երկխոսությունը շարունակվում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսության մանրամասներին, կարծիք հայտնեց իշխանական պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Գագիկ Մինասյանը: Հարցին, թե ի՞նչ խոստում է տվել իշխանությունը ՀԱԿ-ին, որ վերջինս շարունակի երկխոսությունը, Մինասյանը պատասխանեց, որ որևէ խոստում չեն տվել, քանի որ երկխոսությունը նման բան չի ենթադրում, և դրա նպատակն է քննարկել իրավիճակն ու համատեղ ուժերով գտնել Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրների տարբերակները:

Մինասյանը նշեց, որ երեկ կայացած երկխոսության 5-րդ ռաունդի ընթացքում օգոստոսի 9-ի միջադեպի պատճառով ձերբակալաված երիտասարդների ազատ արձակման հարցը չի քննարկվել, քանզի խնդիրը կախված է իրավաբանական ընթացակարգերից, իսկ իրենց քննարկումն իրավաբանական ոլորտում չէ: Նա նկատեց, որ իրենք պարզապես քննարկել են միջադեպը: Հարցին, թե ինչպիսի՞ն է նրա աձնական կարծիքը միջադեպի մասին, Մինասյանը պատասխանեց, որ նման գործերում գնահատական տալը ոչ կառուցողական կլինի:

Պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ է իշխանական պատվիրակությունը ներկայացնելու իր պատրաստած 130 էջանոց հակափաստարկները, Մինասյանն ասաց. «Կներկայացնենք այն ժամանակ, երբ այլ գործընթացներ չխանգարեն դրան, քանզի հիմա մենք գտնվում ենք այլ խնդրի ուսումնասիրման շրջանակներում»:

Իշխանական պատվիրակության ներկայացուցիչն անտրամաբանական համարեց կարծիքները, թե ՀԱԿ-ը, երիտասարդների ձերբակալության հետ կապված, դուրս կգա երկխոսությունից, իսկ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի հայտարարությունը, թե մնացել է 24 ժամ երկխոսության ճակատագիրը որոշելուն, Մինասյանը որակեց որպես «անպատասխանատու հայտարություն»: Նրա կարծիքով՝ անհեթեթություն է ձերբակալված երիտասարդներին քաղբանտարկյալ համարելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում