Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Արտակ Բեգլարյանը դասախոսությամբ է հանդես եկել Ֆլեթչերի դպրոցում և Հարվարդի համալսարանում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ին և 8-ին հանդես է եկել դասախոսությամբ Ֆլեթչերի իրավունքի ու դիվանագիտության դպրոցում և Հարվարդի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնում:

Որպես ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի շրջանավարտ՝ պետական նախարարը հրավիրվել էր դիվանագիտության առաջատար այդ համալսարանը՝ դասախոսություն կարդալու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքականության վերաբերյալ: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ապակայունացնող վարք դրսևորել տարածաշրջանում՝ պարբերաբար խախտելով նաև Արցախի բնակչության իրավունքները: Պետական նախարարը կարևորել է հակամարտության արդարացի կարգավորումը միջազգային իրավունքի նորմերի, ներառյալ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, որպեսզի հնարավոր լինի կայուն խաղաղություն ապահովել Հարավային Կովկասում:

Պետական նախարարը և իր գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը ներկայացրել են լայն տարածաշրջանային ու միջազգային զարգացումների համատեքստում Հարավային Կովկասի զարգացումներն ու առկա միտումները՝ Մերձավոր Արևելքում աճող արմատական խմբավորումներն ու վարքագիծը համարելով համաշխարհային կարգի հանդեպ երկարաժամկետ վտանգ:

Նրանք շեշտադրել են, որ Արցախը 2020թ. դարձել է նման մարտահրավերների գլխավոր թիրախներից մեկը, որն, իր մեթոդաբանության ու ահաբեկչական խմբավորումների ընդգրկման պատճառով, հղի է շոշափելի վտանգներով նաև հեռավոր տարածաշրջանների համար:

Հարվարդի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնում Արտակ Բեգլարյանը ներկայացրել է 2020թ. պատերազմի ժամանակ և դրա հետևանքով առաջացած մարդու իրավունքների հիմնախնդիրները, ադրբեջանական ոճրագործությունները հայ ժողովրդի հանդեպ:

Նա կարևորել է միջազգային գիտահետազոտական շրջանակների պատշաճ ուշադրության անհրաժեշտությունը կատարված վայրագությունների նկատմամբ, ինչը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ տարածաշրջանում և աշխարհի այլ հատվածներում մարդու իրավունքների նմանատիպ խախտումների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում