Saturday, 13 06 2026
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի

Գյուղնախարարն այցելել է վերամշակող ձեռնարկություններ

Մթերման ընթացքին և վերամշակող ընկերությունների աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եղել է Արմավիրի, Էջմիածնի և Մասիսի վերամշակող ձեռնարկություններում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքը:

Այցելությունը սկսվել է Արմավիրի մարզի «Լևոն» ՍՊԸ-ից, որտեղ նախարարը ծանոթացել է «Դալարիկ» ապրանքանիշի արտադրանքին: Նախկին «Սարդարապատ» պահածոների գործարանի հիմքի վրա ստեղծված ձեռնարկությունն այժմ աշխատում է իր հզորության 40%-ի չափով: Ընկերության գործունեությունը խթանելու նպատակով «Գյուղական տարածքների տնտեսական հիմնադրամից» կտրամադրվի 200 մլն դրամ:

«Արարատյան դաշտավայրում` հատկապես Արմավիրի մարզում, վերամշակող ճյուղը մեծ նշանակություն ունի բերքի իրացման հարցում: Կարևորելով դա` մենք հիմնադրամի միջոցով վերականգնում ենք չաշխատող կամ դժվարություններ ունեցող պահածոների գործարանների գործունեությունը», – նշել է նախարարը` մատնանշելով Մեղրիի պահածոների գործարանի արտադրական ծավալների մեծացումը, երկարատև դադարից հետո Տավուշի վերամշակող ձեռնարկության վերագործարկումը: Առաջիկայում կգործի նաև Սյունիքի մարզի Հարջիսի պահածոների գործարանը: Վերագործարկման փուլում է Եղեգնաձորի պահածոների գործարանը:

Նախարարը եղել է նաև Էջմիածնի պահածոների գործարանում և «Ալիշան» ընկերությունում, որտեղ և զրույցի ընթացքում նշել է, որ վերամշակող ճյուղը Հայաստանում առաջատար դիրքերում է, և պետք է հնարավորինս զարգացնել այն, քանի որ լոկոմոտիվի դեր ստանձնելով` վերջինս կարող է իր հետևից տանել նաև այլ ճյուղեր: Սերգո Կարապետյանը կրկին վստահեցրել է, որ գյուղացու աճեցրած բերքն այս տարի ամբողջությամբ կիրացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում