Tuesday, 14 05 2024
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Լավրովի զանգերն ու Հայաստանի ուժեղ ազդակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի և Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Խոսքն առանձին հեռախոսազրույցների մասին է: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հեռախոսազրույցների վերաբերյալ տեղեկություններում գրեթե նույն բովանդակությունն է: Նշվում է, որ եղել է հեռախոսազրույց՝ հրադադարի եռակողմ համաձայնության տարելիցի նախաշեմին, քննարկվել են նաև երկկողմ հարաբերության հարցեր: Ուշադրության է արժանի այն, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում երկկողմ քննարկմանը զուգահեռ խոսվում է նաև «ռեգիոնալ օրակարգի շուրջ» քննարկման մասին, իսկ Հայաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցի այդ հատվածում այլ ձևակերպում է՝ «արտգործնախարարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հարցեր, ռեգիոնալ և միջազգային խնդիրներին առնչվող առանձին ասպեկտներ»: Թե ինչով է պայմանավորված այդ տարբերությունը, թերևս կարող է լինել միայն ենթադրությունների դաշտում: Սակայն, դրանցով զբաղվելու փոխարեն հարկ է թերևս նկատել, որ Լավրովի հեռախոսազրույցը երկու նախարարների հետ տեղի է ունենում Շուշիի մատույցներում արձանագրված հրադադարի խախտման ֆոնին, երբ ադրբեջանական զինուժը կրակ է բացել փաստորեն անզեն քաղաքացիական անձանց՝ ջրատարի նորոգում իրականացնող արցախցիների վրա, սպանելով նրանցից մեկին և վիրավորելով երեքին:

Դժվար է ասել, արդյո՛ք Լավրովի հեռախոսազանգերը կապված են այդ միջադեպի հետ: Այն, որ զանգարահողը եղել է Լավրովը, պարզ է ՌԴ ԱԳՆ հաղորդագրություններից, որովհետև հակառակ պարագայում դրանցում նշվում է, որ զանգի նախաձեռնությունը եղել է մյուս կողմից: Եթե չլիներ Շուշիի միջադեպը, Լավրովն արդյո՞ք խոսելու էր Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որոնց հետ խոսել էր ընդամենը 4-5 օր առաջ: Թե՞ հեռախոսազանգը պլանավորված էր և կապված հենց մի քանի օր առաջ եղած զրույցների հետ: Այդ դեպքում էլ կարող ենք հարց տալ՝ Շուշիի միջադեպով ադրբեջանցիները Լավրովին օգնե՞լ են ինչ որ հարցում, թե՞ խանգարել: Դեռևս նոյեմբերի սկզբին տեղի ունեցած Լավրով-Միրոզյան, մեկ օր անց Լավրով-Բայրամով հեռախոսազրույցների առնչությամբ նշել էի, որ ըստ ամենայնի խոսքը Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպմանն ուղղված աշխատանքի մասին է: Երկու օր առաջ Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան իրականացնում է հանդիպում կազմակերպելու աշխատանք, բայց չկա հանդիպման պայմանավորված օր: Պեսկովը նշել էր, որ հանդիպումը կլինի հեռավար եղանակով:Այն, որ Կրեմլը բարձրաձայնում է այդպիսի հանդիպում կազմակերպելու աշխատանքի մասին՝ մինչ այդ նշում էին, թե այդպիսի նախաձեռնություն լինելու դեպքում կհայտնեն, վկայում է, որ հանդիպման պայմանավորվածություն ձեռք էր բերվել: Հակառակ դեպքում Կրեմլը հազիվ թե բարձրաձայներ, որ աշխատում է, որովհետև չստացվելու պարագայում կնշանակեր, որ Ռուսաստանը ձախողվել է: Հետևաբար, Լավրովի հեռախոսազանգը Միրզոյանին և Բայրամովին թերևս ունեցել է կամ բովանդակային կողմի վերաբերյալ հստակեցումների, այսպես ասած վերջին շտրիխերի նպատակ, կամ տագնապ՝ թե արդյո՞ք Շուշիի միջադեպը կարող է խաթարել մինչ այդ արված նախապատրաստական աշխատանքը: Ընդ որում հատկանշական է, համենայն դեպս ըստ ՌԴ ԱԳՆ կայքի հաղորդագրությունների տեղադրման ժամանակագրության, որ Լավրովը նախ խոսել է Երևան, հետո Բաքու: Գլխավորը սակայն՝ թե ինչ է խոսել, կրկնենք, մնում է գոնե առայժմ միայն ենթադրությունների դաշտում: Այդ համատեքստում գուցե հատկանշական է սակայն մի հանգամանք նաև՝ Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Արցախ, որի մասին իհարկե հայտնի է դառնում փաստորեն այցը տեղի ունենալուց հետո միայն: Ըստ տեղեկության, Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին ՊԲ հրամանատարի հրավերով երկօրյա այց է կատարել Արցախ:

Հարկ է նկատել, որ ամիսների կամ գրեթե տարվա ընդմիջումից հետո դա Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցչի առաջին այցն էր Արցախ: Վերջինը եղել էր տասը ամիս առաջ՝ 2020-ի հունվարի սկզբին, երբ Արցախ էր այցելել Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը, ինչի կապակցությամբ Բաքուն արտահայտել էր մեծ վրդովմունք: Դրանից հետո ամիսներ Հայաստանի ղեկավարության ռազմա-քաղաքական բլոկի  պաշտոնյաներ Արցախ չէին այցելում: Հայաստանի ընդդիմությունը դա ներկայացնում էր իբրև վախ Ադրբեջանից, պարբերաբար հարցնելով, թե ինչու չեն այցելում Փաշինյանը կամ ՊՆ և արտաքին գործերի նախարարները: Պաշտոնական Երևանն արձագանքում էր, որ այցեր կլինեն այն ժամանակ, երբ հարկ կհամարվի: Անկասկած է անշուշտ, որ նոր իրավիճակում այդ հանգամանքը դարձել է թերևս քննարկելի նաև ռուսական կողմի հետ: Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչ իրավիճակ է փոխվել, և ինչ անհրաժեշտություններ: Համենայնդեպս, այցն իհարկե Երևանի քաղաքականության ուժեղ ազդակ է՝ դժվար է միարժեք ասել՝ ազդակ իրավիճակային, թե ավելի լայն իրողությունների համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում