Friday, 26 04 2024
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր

Նախատեսվում են կանխիկ գործարքների սահմանափակումներ. վարկերը կտրամադրվեն բացառապես անկանխիկ

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել կանխիկ եղանակով գործառնությունների իրականացման սահմանափակումներ. տնտեսավարողն իրավունք չի ունենա մերժելու անկանխիկով վճարում կատարելու հաճախորդի պահանջը:

Այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Անկանխիկ գործառնությունների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:

«Հիմնական գաղափարը հետևյալն է՝ ցանկացած տնտեսավարող իրավունք չունի մերժելու անկանխիկ վճարում իրականացնելու հաճախորդի պահանջը՝ ծառայությունների կամ ապրանքի դիմաց»,-ասաց Աբրահամյանը:

Սահմանափակումներ են դրվում կանխիկով գործառնություններ իրականացնելու հետ կապված: «Ֆիքսել ենք, որ իրավաբանական անձանց միջև կանխիկով գործառնություններ չպետք է լինեն: Այս պահին արդեն կանխիկով գործառնությունները նպատակահարմար չեն «Business to business» հարաբերությունների մեջ իրավաբանական անձանց միջև: Երկրորդը՝ բիզնեսի կամ իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց միջև իրավահարաբերություններն են: Այստեղ սահմանվել է 300 հազար դրամի շեմ: Այս շեմը գործում է բոլոր ֆիզիկական անձանց առնչվող ցանկացած գործառնությունների պարագայում: Մինչև 300 հազար դրամը կանխիկով գործառնությունները թույլատրելի են, կարող են իրականացնել, 300 հազարից բարձր գործարքները իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև պետք է լինեն անկանխիկ»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալը:

Կան որոշակի բացառություններ՝ կապված պետական և տեղական ինքնակառավարման բյուջեներից կատարվող ցանկացած վճարումների մասով, որոնք պետք է բացառապես անկանխիկ լինեն, օրինակ՝ կրթաթոշակները, ներկայացուցչական ծախսերը, գործուղման նպատակով ծախսերը: Աշխատավարձերը պետք է վճարվեն անկանխիկ: Ապահովագրական հատուցումները ևս պետք է բացառապես լինեն անկանխիկ:

«Գրավատների կողմից տրամադրվող վարկերի պարագայում սահմանվել է 20 հազար դրամի շեմ: Բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը, փոխառությունները կրկին բացառապես անկանխիկ եղանակով պետք է լինեն»,-ասաց նա:

Ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց հարաբերություններում զրոյական շեմ է սահմանվել մի շարք ոլորտներում: Նախատեսվում է փաստաբանների և նոտարների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող վճարումները դարձնել բացառապես անկանխիկ: Զրոյական շեմ է նախատեսված նաև կրթական հաստատություններում, բժշկական հաստատություններում կատարվող վճարումների մասով: Իսկ ֆիզիկական անձանց միջև գործարքների համար կա 500 հազար դրամի շեմ և 300 հազար դրամի շեմ:

Աբրահամյանի խոսքով՝ սպառողի շահերը պաշտպանելն ավելի հեշտ է, երբ գործարքն անկանխիկ է արվում, դա կբերի նաև ստվերի կրճատման:

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հայտնեց իր մտահոգությունը, որ սա ինչ-որ առումով կարող է բերել նաև ստվերի առաջացման:

Նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում