Monday, 13 05 2024
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ

Մեծ ցավից հետո պատմության ընթացքը փոխելու մեծ պարտքը

Նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ ամրագրվել է և մնալու է սևով, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ չի հաջողվի պատմական ընթացքում վերափոխել այն իրավիճակը, որ հայկական պետականության շուրջ ստեղծվեց դրան նախորդած 44 օրերի հետևանքով և ամրագրվեց նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությամբ, որով արձանագրվեց արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանի և Արցախի ռազմական պարտությունը: Բացարձակապես ավելորդ է վերհիշել այն ժամերը, որ մեկ տարի առաջ նախորդում էին հանկարծ հայտնի դարձած ճակատագրական տեղեկությանը: Ավելորդ է, որովհետև դրանք, դրանցում եղած հասարակական զգացումները, հակասական տրամադրությունները չի մոռացել ոչ ոք: Այդ ցավը չունի հիշեցման կարիք, որովհետև վերքը դեռ բաց է, և անգամ սպիանալու պարագայում հազիվ թե որևէ ողջախոհ հայի հարկ կլինի հիշեցնել պատերազմի և դրա հետևանքի մասին: Փոխարենը, կա թերևս մեկ այլ կարևոր, կարևորագույն բան կամ բաներ հիշեցնելու անհրաժեշտոություն: Հիշեցնելու՝ պարտությունից և ծանրագույն կորուստներից մեկ տարի անց, որ մենք համաշխարհային հին ու նոր պատմության բացարձակապես միակ ժողովուրդը և պետությունը չենք, որ կրել է ծանր ռազմական պարտություն, ստացել ծանր հարվածներ, ունեցել թանկարժեք մարդկային կորուստներ, բայց կարողացել է հենց հանուն իր թանկագին զոհերի ոտքի կանգնել, շտկել մեջքը, տարբերել առաջնայինը երկրորդականից, տարբերել հանրայինն ու պետականը անձնականից, կուսակցականից, խմբայինից, առևտրայինից, և շարժվել առաջ: Շարժվել, փոխելով պատմության այն ընթացքը, որ բերել էր պարտության ու աղետի:

Մենք կարո՞ղ ենք լինել այդ ժողովուրդների շարքում: Սա մեծագույն հարցն է, որի պատասխանը պետք է տանք, պետք է տանք առաջին հերթին հանուն այն նահատակների, որոնք հենց այդ պատասխանի խորը համոզումով են գնացել անձնազոհության: Նրանք հարատևության գաղափարով են գնացել տարածության ու ժամանակի իրենց բաժինը Հայաստանին ու Արցախին զոհաբերելու: Հետևաբար, հանուն նրանց հիշատակի հայ ժողովուրդը պարտավոր է զանազանել հարատևը ժամանակավորից, միավորը հավաքականից, կարևորագույնը ածանցյալից, ու գտնել շարունակող ժողովուրդների ու պետությունների շարքում լինելու բանաձևը: Համաշխարհային պատմության ընթացքում պարտություն կրել են գրեթե բոլորը, իսկ ահա ոտքի կանգնել և գնալ հաղթանակների ճամապարհով, կարողացել են ոչ բոլորը: Ընդ որում, պարտության ու հաղթանակի հարցում թերևս պետք է սկսել չափման միավորի փոփոխությունից: Մենք ունենք նաև մեկ այլ կարևորագույն խնդիր՝ այդ չափման միավորների հարցը: Մենք պարտությունն ու հաղթանակը դիտարկում ենք գերազանցապես ռազմական բաղադրիչի շրջանակում:

Այն դեպքում, երբ 21-րդ դարի ճանապարհին արդիականացած ժողովուրդներն ու պետությունները հաղթանակն ու պարտությունը սկսել են չափել շատ ավելի բարդ ու բազմաշերտ կառուցվածքով: 21-րդ դարում հաղթանակն ու պարտությունը սկսում են չափել ու կառուցել նախ մտածողության, մշակույթի, արժեհամակարգի, աշխարհաճանաչողության համարժեքության, տնտեսական, քաղաքական ինստիտուտների և օրգանիզմների կայացման, ամրացման տիրույթում, հետո նոր միայն ըստ անհրաժեշտության այն կապիտալիզացնում ռազմադաշտում: Մենք դժբախտաբար անկարող եղանք ռազմադաշտում ձեռք բերած հաղթանակը կապիտալիզացնել վերը բերված կատեգորիաների տիրույթում՝ այդ հաղթանակը ամրացնելու, արդիականացնելու համար: Ահա այդ իմաստով է, որ նոյեմբերի 9-ը ոչ թե ընկավ մեզ վրա ինչ որ տեղից, այլ դանդաղ, աննկատ, քայլ առ քայլ, տարի առ տարի բարձրացավ «մեր շալակը» մեզ համար էլ հավաքականորեն աննկատ, երբ մենք զբաղված էինք հիմնականում բաժակաճառային կենսակերպով, իսկ աշխարհաճանաչողության փոխարեն՝ պաթետիկ հայրենասիրությամբ: Այն դեպքում, երբ հայրենասիրությունը խոսքի է վերածվում և ամենօրյա ռեժիմով հնչում այնտեղ, որտեղ գործնական մակարդակում այն չկա: Մեր ընթացքը փոխելու համար, մենք պետք է փոխենք մեր հետագծի հանդեպ հայացքը, բայց առավելապես համաշխարհային հետագծի հետ համեմատության ու չափման պրիզմայով, որովհետև մեր պետական արդիական հաղթանակի գրավականը լինելու է համաշխարհային ընթացքին համարժեք արագության ու բովանդակության գալն ու հայրենասիրությունը այդ ընթացին համարժեք աշխատանքով, այլ ոչ թե աշխարհից կտրված պաթոսով չափելը: Հանուն մեր նահատակների, ի խոնարհում նրանց հիշատակի և ի լույս նրանց հոգիների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում