Thursday, 18 06 2026
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ

ՊՆ-ն արձագանքել է «Չենք լռելու»-ի ահազանգին

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանն են դիմել ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայողները` հայտնելով սպաներից մեկի կողմից ոչ կանոնադրական պահվածք դրսևորելու մասին, ինչն արտահայտվում է զինվորների հանդեպ բռնության կիրառմամբ և վիրավորանքներով:

Նախաձեռնությունն ահազանգի մասին հայտնել է Պաշտպանության նախարարությանը, որն անհապաղ միջոցներ է ձեռնարկել սպային կարգի հրավիրելու ուղղությամբ:

«Չենք լռելու»-ն բարձր է գնահատում պաշտպանական գերատեսչության` բանակում բացասական երևույթների վերացմանն ուղղված պատրաստակամությունը:

Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը ցավով արձանագրում է, որ բազմաթիվ ժամկետային զինծառայողներ պատկերացում չունեն իրենց իրավունքների վերաբերյալ, իսկ տեղեկացված լինելու դեպքում էլ ակնհայտորեն խուսափում են իրենց իրավունքների պաշտպանության օրինական միջոցներից, մասնավորապես, բողոք ներկայացնելու իրենց իրավունքի իրականացումից:

Զինվորների շրջանում, զինված ուժերում առկա ոչ կանոնադրական հարաբերությունների, այսպես կոչված «արժեքային համակարգից» ելնելով, նմանօրինակ մեթոդները դիտվում են որպես «մատնություն», ինչն էլ, ըստ զինծառայողի, բացասաբար կանդրադառնա ընկերների շրջապատում իր հեղինակության վրա:

Դրա պատճառն այն է, որ տղաները հիմնականում բանակ են զորակոչվում ծառայության վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումներով, որոնք ձևավորվում են շրջապատից լսած տարբեր կարծիքների հիման վրա: Այս ամենը նպաստում է զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների ձևավորմանը, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է բռնության դեպքերի:

«Չենք լռելու»-ն պատրաստ է ամեն կերպ մասնակից լինել հայկական բանակի հզորացման գործին: Մեր բանակում ծառայում են մեր եղբայրներն ու ընկերները:

Ձեզ մտահոգող ցանկացած հարցով կարող եք դիմել մեզ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով: Գաղտնիությունը երաշխավորվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում