Tuesday, 14 05 2024
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Խորհրդարանական ընդդիմությունը պառակտված է․ հանրահավաքի օրակարգը կեղծ է, այն չի կարող քաղաքացիների վրա ազդել

«Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Մովսես Հարությունյանի հետ

՞նչ նպատակ են հետապնդում ընդդիմադիր ուժերի կողմից  նախատեսած  հանրահավաքները: Ըստ Ձեզ նրանց կհաջողվի՞ փողոց  դուրս բերել  ժողովրդական մեծ զանգվածների՝ հաշվի առնելով ներքին և արտաքին քաղաքական գործոնները, նախադրյալները:Ինչպես այդ դաշինքն է նշել  իր  հայտարարության մեջ, մարդիկ զանգվածաբար կգնան հրապարակ,մտավախություն ունենալով, որ  Հայաստանին սպառնում  է թուրքացումը, Արցախին՝  հայաթափումը,  որ իշխանավորները գանձագողությամբ են զբաղված, որ իշխանությունը ի վիճակի չէ մեզ հանել տնտեսական, քաղաքական, արժեբանական ճգնաժամից, ինչպես նաև չի կարող ապահովել մեր երկրի անվտանգությունը:

-Ընդդիմության կողմից  հանրահավաքների անցկացումը  հետապնդում է իրենց մասին և առհասարակ ընդդիմություն երևույթի մասին հիշեցնելու նպատակ: Այլ տրամաբանություն, այլ քաղաքական հիմնավորում գտնելը դժվար է, քանի որ ընդամենը  ամիսներ առաջ՝ հունիսի 20-ին, ժողովրդի մեծամասնությունը  ընտրել է ներկայիս իշխանությանը՝ տալով մեծ լեգիտիմություն, և առնվազն տարօրինակ է՝ իշխանափոխության նպատակով  իրականացնել հանրահավաքներ, եթե քաղաքական իրավիճակի առումով  փոփոխություն չի եղել, չի փոխվել իշխանության լեգիտիմությունը մեծ հաշվով: Այսինքն՝ քաղաքականապես մենք նույն իրավիճակում ենք, ինչ հունիսի 19-ը, 20-ը, երբ քաղաքացին գրեթե նույն իրավիճակում որոշում է կայացրել՝ ընտրելու ներկայիս իշխանությունը և  պատրաստակամ  է իր քվեն պահպանելու  է այս քաղաքական իրադրության պայմաններում 5 տարի ժամկետով: Ինչ վերաբերում է ընդդիմության օրակարգին, այն  կեղծ է և  չի կարող  քաղաքացիների վրա ազդել՝ նույնիսկ «թուրքացման»  անիրատեսական տերմինը թափահարելով: Թուրքացման սպառնալիքը  ամբողջությամբ անհիմն,կեղծ է,քանի որ նախկին իշխանությունների օրոք  էլ  փորձեր արվել են՝ կարգավորելու Թուրքիայի հետ հարաբերությունները,և դա  կապ չի ունեցել  թուրքացման վտանգի հետ: Ընդդիմադիրները,կարծում եմ,չեն կարողանալու համոզել նաև այն պատճառով, որ  տոտալ հիասթափություն ու անտարբերություն կա,եթե չասեմ՝հիասթափվածություն  քաղաքականությունից ,հատկապես ընդդիմության գործունեությունից։ Քաղաքացիների մեծ մասը  չի հավատում այլևս վերջիններիս  սուտ  կոչերին, խոստումներին, քանի որ տեսնում է ՝ ինչպիսի վարք են դրսևորում ,ինչպիսի գործունեություն են ծավալում վերջիններս խորհրդարանում, թե ինչպես են լավ հարմարվել այդ դերում և չեն կարողանում ապացուցել իրնց հնչեցրած տարատեսակ  մեղադրանքները, չեն  ձեռնարկում կոնկրետ քայլեր, այսինքն չեն կարողանում համոզել, որ իրենք են իրադարձությունը այլ ուղղությամբ զարգացնող ունակ ուժը, մինչդեռ ընտրողները չէին տվել այդպիսի  մանդատ։ Մեծ թվով ակտիվ  պայքարողներ փողոց դուրս չեն գալու․  ուստի այս առումով ընդդիմությանը սպասվում է հիասթափություն․

-Ընդդիմադիրները կկարողանա՞ն համոզել, որ իշխանությունը մեզ տանում է նվաստացուցիչ նոր  պարտության, զիջումների, եթե ՌԴ-ից և Միջազգային կառույցների կողմից  ընդհանուր դիրքորոշում  կա, որ ոչ ինքնավար միջանցք չի լինելու, որ Արցախը հայկական է մնալու:

Դուք միանգամայն ճիշտ եք նշել, ինչքան էլ շատ է մանիպուլացիան քաղաքական դաշտում, հատկապես միջանցքի, Արցախի հարցերում հոդվածները, քաղաքացիների համար հիմնականում  պարզ է, որ  մեզ համար վտանգավոր քննարկումներ տեղի չեն ունենում ո̉չ միջանցքի հարցում, ո̉չ էլ  Արցախի հարցում։  Իսկ Ադրբեջան-Հայաստան բոլոր կոնֆլիկտներում  գերակա  դեր ունեցող ՌԴ-ի ԱԳՆ-ի հայտարարությունը, որ իրենք և իրենց խաղաղապահները  նպատակ չունեն Արցախը հայաթափելու, զրկելու հայկականությունից, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետ  Օվերչուկի կողմից արված  հայտարարությունը, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով անցնում են դրանք, հաստատում են, որ մեր իշխանությունները այս հարցում անկեղծ են  հանրության հետ, չեն քննարկել և չեն քննարկում միջանցքի տրամաբանությամբ համաձայնագիր ստորագրելու հարց, և հակառակը, փաստում է ընդդիմության կեղծ ու սին շահարկումները։

Ընդհանրապես ի՞նչ նպատակ ու բովանդակություն ունեն ՌԴ-ի կողմից արված   հայտարարությունները  և ի՞նչպիսի  ազդեցություն  կթողնեն  հանրության վրա:

Ներկայումս հայ հասարակության շրջանում առկա է օբյեկտիվ, կարծրացող դժգոհություն ՌԴ-ի հանդեպ, որը պայմանավորված է վերջին մեկ տարվա իրադարձություններով, գործողություններով։ Հետևաբար այս հայտարարությունները ուղղված են  ՌԴ-ի դիմագծի  մաքրագործմանը, ՌԴ իշխանությունների  հանդեպ վստահության վերականգնմանը, հայ-ռուսական հարաբերություններում եղած խութերի հարթեցմանը և դաշնակցային բարձր հարաբերությունների իմիջի բարձրացմանը։ Գալով հասարակության վրա ունեցած ազդեցությանը՝ նշեմ, որ եթե սկզբնական շրջանում հայ հասարակության մեջ լուրջ մտավախություններ  կար, որ Կրեմլը մեզ պարտադրելու է Մեղրիով ոչ ինքնավար միջանցք, և հիմա, երբ բացահայտ քանիցս հայտարարում են, որ միջանցքի վերաբերյալ  քննարկումներ չկան, հանրությունը որոշ չափով փոխել է վերաբերմունքը, և գոնե այս հարցում փոքր-ինչ վերականգնվել է հավատը։

-Ընդդիմադիրների մեջ կա՞ համախմբվածություն: Ինչքանո՞վ է այն իրական և համոզիչ:

-Կարծում եմ, որ ընդդիմադիրների միջև ոչ միայն չկա միասնություն, այլև նկատվում են ակնհայտ տարաձայնություններ, պառակտվածություն։ Բավական է նայել՝ ՏԻՄ ընրությունները ինչպես են ընթանում։ ԱԺ խորհրդարանում ընդգրկված ընդդիմադիր դաշինքների թեկնածուները հանդես են գալիս առանձին, ոչ իրենց  դաշինքերի անուններով։ Օրինակ ՀՅԴ-ն անունով մասնակցում է միայն 20 համայնքում, Վանեցյանի «Հայրենիքը» առանձին է  հանդես գալիս, ՀՀԿ-ն՝առանձին, ոչ մի համայնքում չունեն միասնական թեկնածու, իսկ «Հայաստան» դաշինքի որոշ անդամներ հանդես են գալիս անհատապես՝ սեփական դաշինքով, ինչպես՝ Առուշ Առուշանյանը, Գրիգոր Փարսյանը։ Այսինքն՝ ստացվում է շատ հաճախ ընդդիմադիր դաշինքները պայքարում են միմյանց դեմ։ Այստեղ կարող ենք հիշատակել, որ Իշխան Զաքարյանը դուրս է գալիս խմբակցությունից, իսկ նա ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչն է, և սա լուրջ տարաձայնությունների մասին է վկայում։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի զարգացում կունենա այդ պառակտումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում