Tuesday, 14 05 2024
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է

Վրաստանն արտահայտում է ոչ միայն իր, այլ ԱՄՆ-ի տեսակետը, որը մտադիր չէ թողնել այս տարածաշրջանի հարցերը ավտորիտար պետությունների հայեցողությանը

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանի հայտարարել է, որ  կա ռեգիոնալ գործակցության մի քանի առաջարկ և «3+3»-ը ընդամենը մեկն է։

Նրա հայտարարությունից  հարց է առաջանում, թե ինչի՞ մասին է բարձրաձայնում Հայաստանի փոխարտգործնախարարը և արդյո՞ք Երևանը քննարկում է առաջարկներ, որոնք պարզապես բարձրաձայն մակարդակում չեն: Ահա այդ առումով ուշադրությունը նորից կենտրոնանում է Վրաստանի ուղղությամբ, մասնավորապես հայ-ադրբեջանական միջնորդության վրացական հայտի ուղղությամբ: Իհարկե տվյալ պարագայում բուն դիտարկման արժանին միջնորդական հայտը չէ, այլ Վրաստանի գործոնն ընդհանրապես, եթե հատկապես հաշվի առնենք այն, որ 3+3-ի հետ սկզբունքային խնդիր ունեն կարծես թե միայն Թբիլիսին ու Երևանը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ 3+3 ձևաչափը Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան  շրջանակում Կովկասում բոլոր վիճահարույց հարցերի լուծման համար առաջարկվող ֆորմատ է, որպեսզի առաջանա ռեգիոնալ կազմակերպություն, որը Կովկասում կապահովի կոլեկտիվ անվտանգություն ու համագործակցության հնարավորություն․«Այսինքն՝ այն, ինչ Հելսինկյան ավարտական ակտով ԵԱՀԿ-ի գործառույթն է։ Այս տեսակետից խոսքը գնում է  այն մասին, որ Թուրքան Արևմուտքից  մանդատ էր ուզում, որ իրեն տան լիազորություն վարել բանակցություններ  ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանում վերացնելու հարցի շուրջ։ Այսինքն՝ Աբխազիայից, Հարավային Օսիայից, Լեռնային Ղարաբաղից, Հայաստանից։ Սա է «3+3»  ձևաչափի էությունը։ Այդ ձևաչափն իրականում բազմաթիվ խնդիրներ ունի, որովհետև հասկանալի է, որ Ռուսաստանի համար տարածաշրջանը երեք պետություն չէ, այլ հինգ՝ Հարավային Օսիան և Աբխազիան ներառյալ։ Եվ քննարկել տարածաշրջանի կարգավորման հարցերը առանց  Աբխազիայի ու Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի համար խնդրահարույց հարց է եղել։ Ռուսաստանն այդ առումով  իր առաջարկությունն արել է Նիկոլ Փաշինյանի միջոցով Վրաստանի հետ բանակցություններ է  վարել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ Ղարաբաղի հարցն առանձին խնդրահարույց հարց է և այն այսօր գտնվում է ոչ միայն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի հետաքրքրությունների դաշտում, այլ նաև ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի․«Այդ հանգամանքը ևս այսօր հնարավոր չէ անտեսել։Եվ այդ դասավորության մեջ շատ տրամաբանական էր Ռեջեփ Թաիփ Էրդողանը չկարողացավ G20 գագաթաժողովի շրջանակներում ձեռք բերել համաձայնություն և մանդատ ստանա տարածաշրջանում այդ դերակատարությունը ստանձնելու համար։ Պետք է նաև հաշվի առնենք, որ մինչ օրս Թուրքիան նման մանդատ հայցել էր արևմուտքից ու ստացել Սիրիայում, Լիբիայում․․ բայց երկու տեղն էլ որևէ հաջողություն չգրանցեց։ Ասել, որ Թուրքիան հաջող  առաքելություններ ունի պայուսակում, որը կարող է որպես դրական օրինակ ներկայացնել՝ այդպիսի բան չկա։ Ընդհակառակը՝  հանդես գալով նման խաղաղարար  ու մարդասիրական նախաձեռնություններով, Թուրքիան մշտապես առաջ է քաշում իր նեղ շահերը․«Սիրիայում նրանք օկուպացրեցին սահմանամերձ բավականին մեծ տարածք, քրդերին քշեցին այդ տարածքներից, Լիբիայում նրանք  փորձեցին պարտադրել պայմանագիր Միջերկրական ծովի բաժանման վերաբերյալ, ինչպես որ իրենք են դա ցանկանում։ Այդ ամենն արժանացավ արևմուտքի դիմադրությանը և այսօր Թուրքիան չի դիտարկվում որպես մի պետություն, որը կարող է իր վրա վերցնել նման առաքելություններ»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ կանխատեսելի էր, որ Հարավային Կովկասում Էրդողանի առաջարկը, խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, պետք է մերժվեր․«Իսկ «3+3»-ն, ըստ էության դա է նշանակում։ Տրամաբանական է, որ դա չէր իրականանալու։ Հիմա վրաստանն ըստ  էության ալտերնատիվ առաջարկ է  անում Հայաստանին՝ ստեղծել Հարավային Կովկասում կոնֆեդերացիա, ինտեգրման ավելի բարձր աստիճանի բարձրացնել հայ-վրացական հարաբերությունները։ Սա հեռավոր ապագայում կարող է ներառել նաև Ադրբեջանը՝ այն ժամանակ, երբ Ադրբեջանում տեղի կունենա իշխանափոխություն ու այնտեղ կհաստատվի ժողովրդավարական կարգ, որն այսօր բացակայում է։ Այդ տեսլականն ավելի իրատեսական է, թեպետ բարդ ճանապարհ է։Այն ավելի արդյունավետ կարող է լինել տարածաշրջանի համար, որովհետև տարածաշրջանում իսկապես  բավարար ռեսուրսներ կան Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում զարգացման համար ունենալ ինքնուրույն հնարավորություններ։Եթե բոլոր ժողովուրդների համար լինեն անվտանգ ապրելու երաշխիքներ, ապա տարածաշրջանը դրանից միայն կշահի։ Վրաստանն այդ առումով արտահայտում է ոչ միայն իր, այլ ԱՄՆ-ի տեսակետը, որը մտադիր չէ  թողնել այս տարածաշրջանի հարցերը ավտորիտար պետությունների՝ Թուրքիայի,Իրանի, Ռուսաստանի հայացողությանը»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում