Monday, 13 05 2024
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա հատվածըԱմբողջական հոդվածը
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա

Գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը անհավանական նախաձեռնութուն է. արդյոք այն կհանգեցնի՞ որոշ ինստիտուտների օպտիմալացման

Գիտության զարգացման, գիտական գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով Կառավարությունը 2022 թ․ հունվարից նախատեսել է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացում։ Գիտական համայնքի որոշ ներկայացուցիչներ կարծիք հայտնեցին, որ այսպիսով հնարավոր է օպտիմալացվեն որոշ ինստիտուտներ, ինչպես նաև աշխատակիցներ:

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ լավատեղյակ մարդը միայն կարող է բացասական կարծիք հայտնել որոշման վերաբերյալ: «Միանշանակ, սա դրական առումով անհավանական, անհավատալի նախաձեռնություն է, երկրորդ կարծիք լինել չի կարող, որովհետև աշխատավարձերը բարձրացնել՝առանց աշխատողների կրճատման,իսկ ինստիտուտների օպտիմալացուման հարցը դեռ քննարկումների փուլում է, որոշակի բան ասել չենք կարող»,-հավաստիացրեց Դևրիկյանը, ապա նշեց, որ կարևոր է, որ աշխատավարձերը բարձրանալու են գործակցի բազմապատկումով և երկրորդը՝ տարբերակում է լինելու կրտսեր, ավագ գիտաշխատող, առաջատար, գլխավոր գիտաշխատողների միջև:

Դևրիկյանն ասաց, որ նախկինում էլ եղել է նման բաժանում, սակայն այդքան միջոցներ չեն ունեցել՝ աշխատավարձերի համապատասխան տարբերակված բաժանում կատարելու համար, իսկ հիմա պետությունը հատկացնում է այդ միջոցները և դնում է նշաձող, որին հասնելու դեպքում,աշխատավարձը ավելանում է: «Այսպիսով չի լինելու մրցակցություն, որը մասնագիտական աճի, առողջացման համար լավ միջոց է, բայց կարևոր է, որ ամեն հաստիքի համար սահմանված է բավականին իրատեսական նշաձող, եթե կարողանում են հաղթահարել այն, ապա առանց մրցակցության հաղթահարողները ստանում են առավելություն»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի այդ նշաձողի մասին, որովհետև այս հարցում կարծիքները տարբեր են, Դևրիկյանն ասաց՝ իր կարծիքով այն միջին բարդության է, իրատեսական է, բայց, իհարկե, պահանջում է բավականին քրտնաջան, հետևողական աշխատանք: «Հատկանշական է, որ այս փոփոխությամբ մեր կրտսեր աշխատողը ստանալու է այնքան աշխատավարձ, որը մինչև հիմա չի ստացել անգամ մեր լավագույն աշխատողը: Այնպես որ այստեղ որևէ խնդրահարույց հարց չկա»,-նշեց մեր զրուցակիցը: Վերջինս այս գործընթացում առանձնակի կարևորում է պարոն Ն. Հարությունանի դերը, ում շնորհիվ հաջողվում է անցկացնել ակտիվ քննարկումներ, գիտությանն զարգացման հեռանկարների շուրջ առողջ բանավեճեր, մտքերի փոխանակում կատարել: Նրա խոսքով՝ որոշ հարցերում ինքն է հրաժարվում խիստ ավանդական տեսակետերից և բաց դառնում նորարարությունների առաջ,որոշ հարցերում էլ ընդհանուր հայտարարի են գալիս: «Բանն այն է, որ անցումային փուլում ենք: Շատ ավանդականը,պահպանողականը իրեն սպառել է,արդիական չէ, նոր մոտեցոումները անհրաժեշտություն են,բայց ունեն հարմարեցվելու,գործունակ լինելու խնդիր: Այսինքն՝ ոչ նորը պետք է լինի ծայրահեղական, իրատեսությունից դուրս, ոչ էլ քարացած ըմբուռները մնան և բախում առաջացնեն անընդհատ,-ընդգծեց Վարդան Դևրիկյանը:

Մենք նաև հարցրինք՝ որոշ ինստիտուտների օպտիմալացման կամ միավորման շուրջ քննարկումները ինչ փուլում են,ինչպիսի՞ մոտեցում ունի պարոն Դևրիկյանը՝ որպես գրականության ինստիտուտի ղեկավար: Նա պատասխանեց, որ օպտիմալացման հիմքում ընկած է այն ինստիտուտների օպտիմալացման կամ միավորման հարցը, որոնք անարդյունավետ կամ հնացած են, կրկնում են միմյանց, իրենց չեն արդարացնում, չեն համապատասխանում արդի միջազգային չափանիշներին: Այս գործընթացը, ըստ նրա, նույնպես նորմալ, անհրաժեշտ փոփոխություն է, որը դեռ նախկին իշխանությունների ժամանակվանից է բարձրացվել: Այս հարցի հետ կապված, սակայն, մեր զրուցակիցը ցանկացավ մի կարևոր նկատառում անել. «Կոնկրետ Գրականության ինստիտուտի փակումը և միացումը այլ ինստիտուտի կնշանակի ծառայել ադրբեջանա-թուրքական շահերին: Խոսքս վերաբերում է որևէ հայագիտական բնագավառի ինստիտուտի: Եթե դժգոհություն կա ինստիտուտի ղեկավարի կամ այլ պաշտոնյայի աշխատանքից, եթե վերջիններս չեն կատարում իրենց առջև դրված խնդիրը, չեն ծառայում հայագիտության զարգացմանը և միջազգայնացմանը, թող հեռացվեն պաշտոնից, ոչ թե ինստիտուտները փակվեն. «Ես այս հարցը բարձրացրել եմ բոլոր քննարկումների ժամանակ և հիմա էլ ասում եմ պարզ՝ ինձ հեռացրե´ք, եթե ես չեմ համապատասխանում իմ պաշտոնին, բայց գրականության ինստիտուտը չմիավորեք որևէ այլ ինստիտուտի հետ»,-ընդգծեց Վարդան Դևրիկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում