Կոստա Ռիկան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում է մտցրել 5-11 տարեկան երեխաների համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրի 12-19 տարեկան դեռահասների 73 տոկոսը արդեն պատվաստված է առնվազն առաջին դեղաչափով:
Փոքրահասակ երեխաների պատվաստման նպատակով, որը պարտադիր է դառնալու 2022 թվականի մարտից, իշխանությունները գնելու են գրեթե 4 մլն դեղաչափ Pfizer պատվաստանյութ: