Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

ՔՊ թիմում կային մարդիկ, ովքեր այս ընթացքում իրենց բոլոր միջոցներով, կապերով ծառայել են Ռոբերտ Քոչարյանին․ Մեղրիի քաղաքապետ

Ինչպես գիտենք, հոկտեմբերի 17-ին Մեղրիի շրջանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ գրանցեց «Հանրապետություն» կուսակցության Մեղրիի քաղաքական թիմը՝ հավաքելով բոլոր քվեների շուրջ 42%-ը։ Երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 32 % արդյունքով, այնուհետև՝ «Ազատական» կուսակցությունը՝ ձայների 14 %-ով, և «Ապրելու երկիր» կուսակցությունը, որն էլ ստացել է քվեների 9,5 %-ը։ Ընտրությունից օրեր անց,հակառակ այլ սպասումների, պարզ դարձավ,որ Մեղրիում ընտրություններում հաղթած «Հանրապետություն» կուսակցության Մեղրիի թիմը 4տարի ժամկետով հուշագիր ստորագրեց 3-րդ տեղը զբաղեցրած «Ազատական» կուսակցության ավագանու հետ՝ պայմանավորություն ձեռք բերելով իշխանությունը հավասարչափ կիսել միմյանց միջև և համատեղությամբ կառավարել Մեղրին առաջիկա 4 տարիներին՝ընդ որում սկզբի երկու տարին համայնքապետի պաշտոնը զբաղեցնելու է Բագրատ Զաքարյանը, իսկ հաջորդ երկու տարին՝ «Ազատական» կուսակցության թեկնածու Խաչատուր Անդրեասյանը։

Քանի որ հանրությանը հայտնի էր, որ իշխող ՔՊ-ն և «Հանրապետություն» կուսակցությունները ինչպիսի հարաբերություններ ունեին, թվում է, առանց որևէ խոչընդոտի, սահուն կերպով հենց այս ուժերն էին կիսելու Մեղրիի կառավարումը, բայց ի զարմանս շատերի, ոչ միայն տեղի չունեցավ այդպիսի համագործակցություն, այլև օրերս Մեղրին ներկայացնող ՔՊ-ի և «Հանրապետության» առաջին համարները հանդես եկան միմյանց հանդեպ անհանդուրժողական քննադատություններով։ Այս հարցերի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար «Առաջին լրատվական»-ը կապ հաստատեց Բագրատ Զաքարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ամենից առաջ՝մինչև ընտրական զարգացումներին անդրադառնալը, ցանկացավ շեշտել,որ թե´ ինքը և թե´ իրեն սատարող «Հանրապետություն» կուսակցությունը առաջնորդվում են միմիայն ճիշտ գործելաոճով ու միասսնաբար համայնքը, քաղաքը, երկիրը զարգացնելու, արդար կառավարելու ցանկությամբ ու նպատակներով և երբեք չեն հետապնդել անձնական-խմբային շահեր, հավակնություններ: Ըստ նրա՝ խնդիրներն ու տարաձայնություններն առաջացել են այն մարդկանց հետ, ովքեր դեմ են, հակառակ են մտածում այս նպատակներին: Հետևաբար ՔՊ-ի Մեղրիի թեկնածուի և մի քանի անդամի հետ խնդիրը պետք է դիտարկել այս տեսանկյունից, թե չէ ընդհանուր առմամբ ինքն ու իր ուժը հակված են միմիայն համերաշխ մթնոլորտում ընտրված ուժերի, այդ թվում՝ ՔՊ-ի հետ աշխատելու: Բագրատ Զաքարյանը, անդրադարձ կատարելով վերոնշյալ հուշագրին, ասաց, որ սա արտացոլում է իր ու իրենց թիմի և «Ազատական» կուսակացության թիմի ընդհանուր գաղափարներն ու սկզբունքները, ինչպես նաև հաշվի են առնվել անձանց մարդկային որակները, ճիշտ ղեկավարելու կարևոր հատկանիշները:

Խոսելով իր ու իշխանական ուժի հետ տարաձայնություններից՝ Բագրատ Զաքարյանը նախ՝ցանկացավ որոշ ճշգրտումներ կատարել մամուլում տարածված հարցազրույցների, դրանցում առկա խեղաթյուրումների վերաբերյալ: Մասնավորապես նշեց. Երեկվա մի հայտնի լրատվականի նյութում լրագրողների կողմից անազնիվ մոտեցման պատճառով թյուրիմացաբաար տպավորություն է, որ վարկաբեկում եմ ՔՊ-ի ավագանիի ամբողջ կազմին և բնորոշում եմ ամբողջ կուսակցությանը, մինչդեռ ես այնտեղ շատ լավ, ազնիվ, նվիրյալ ու գիտակ մարդիկ գիտեմ՝ այդ թվում՝ ավագանիի կազմում, և իրականում նկատի եմ ունեցել կոնկրետ երկու անձի՝ Արարատ Թումանյանին և իր մերձավոր մեկ այլ ՔՊ-ական պաշտոնյայի»։ Բացի այդ, Զաքարյանը նշեց՝ ապատեղեկատվություն է, թե ՔՊ-ի հետ նախապես ունեցել ենք պաշտոնները որոշելու հստակ պայմանավորվածություններ, բայց կողմերից մեկը խախտել է այն։ «Այդպիսի բան չեմ նշել, այլ միայն ասել եմ, որ եղել է համագործակցության հնարավորություն, որոշակի առաջարկներ, բայց համաձայնության չենք հասել կադրային հարցերում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Վերջինիս կարծիքով՝ պատճառներից գլխավորն այն է, որ իրենց շարքերից չեն հանել և չեն էլ պատրաստվում հանել այն մարդկանց, ովքեր այս ողջ ընթացքում հոգով-սրտով, իրենց բոլոր միջոցներով, կապերով ծառայել են Ռոբերտ Քոչարյանին և «Հայաստան» դաշինքին, ովքեր մշտապես կանգնած են եղել նախկին քրեաօլիգարխիկ համակարգի հայտնի ներկայացուցիչների կողքին, ովքեր հենց Թումանյանի և մի այլ ՔՊ-ականի ցանկությամբ ու որոշմամբ նշանակվել են վարչական ղեկավարներ կամ զբաղեցրել են այլ պատասխանատու պաշտոններ։ Ըստ Զաքարյանի՝ Արարատ Թումանյանն ու իր մտերիմ բարձրաստիճան ՔՊ-ական պաշտոնյան, ում անունը հրաժարվեց նշել, թեև խոստացավ ավելի ուշ անպայման ասել, առաջնորդվում են զուտ իրենց անձնական շահերով և ձեռնտու հաշվարկներով, հատկապես կադրերի ընտրության հարցում: «Հիմա անուններ չեմ տա, բայց կարող եմ հավաստել, որ այդ անձը և Ա․Թումանյանը կոնկրետ Մեղրիում և Սյունիքում իրենց սխալ կադրային քաղաքականությամբ լրիվ ծառայում են նախկին ռեժիմին: Նրանք ազնիվ չեն ո´չ իրենց կուսակից ընկերների, ո՛չ ղեկավարության, ո՛չ որևէ մեկի հետ. նրանք միայն իրար հետ են անկեղծ եղել»։ Նա ցավով արձանագրեց, որ հենց այդպիսի մարդիկ են հեղափոխական արժեքները ոչնչացնողները, ժողովրդավարության և օրինականության սկզբունքներին և իշխանությանը ամենամեծ վնաս հասցնողները։ «Ցավոք, շատ են այսպիսի անարժան, ոչ պետականամետ ու ոչ օրինապաշտ մարդիկ իշխանության մեջ, եթե համակարգը չզտվի, չմաքրվի ժամանակին, շատ վատ հետևանքների կարող է հանգեցնել ոչ միայն իշխանության, այլև պետության համար»,-իր մտահոգությունն հայտնեց համայնքապետի թեկնածուն: Վերջինս, որպես իր ասածների վառ ապացույց, օրինակ բերեց Ագարակ համայնքի վարչական ղեկավար Գևորգ Առաքելյանին, ով բոլորովին վերջերս՝ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բացահայտ իր աջակցությունն է հայտնել «Հայաստան» դաշինքին՝ նշելով համարձակորեն,որ Ռոբերտ Քոչարյանը միակն է, ով կարող է երկիրը անդունդից դուրս բերել,բայց դա չի խանգարում,որ այս անձը շարունակի նույն ինքնավստահությամբ պաշտոնավարել՝ կտրուկ դառնալով ՔՊ-ի շահերը սպասարկող ակտիվ ներկայացուցիչ։ «Ամբողջ ցավն այն է, որ այդպիսի հերյուրանքներ Արարատ Թումանյանը հիմա անամոթաբար հնչեցնում է մեր հասցեին․․․․ Հետո էլ զարմանում են, թե ինչու չհաղթեցին այստեղ, թե ինչու իրենց հետ չենք համագործակցում։ Այսպես շարունակվել չի կարող․ պետք է անպայմանորեն վերանայեն իրնց քաղաքականությունն ու մոտեցումները»,-ավելացրեց համանքապետը։

Մենք փորձեցինք ճշտել, թե կոկրետ ու՞մ մասին է խոսքը և արդյոք այդ պաշտոնյայի որոշումների պատճառո՞վ է, որ Բագրատ Զաքարյանի համագործակցությունը ՔՊ-ի հետ չի ստացվել, քանի որ շշուկներ կան, որ Բագրատ Զաքարյանի և ՔՊ-ի միջև ինչ-որ մի ժամանակ հավանական է եղել այդպիսի համագործակցությունը։ Բագրատ Զաքարյանը չհերքեց այս տեղեկությունները, բայց և չցանկացավ հստակ մեկնաբանություն տալ, բայց, այնուամենայնիվ, ասաց, որ, այո´, ինքը միշտ աջակցել է հեղափոխությանը, փորձել է իր ներդրումն ունենալ հեղափոխության գաղափարների, պահպանման և զարգացման մեջ և չի բացառել, ավելին՝ունեցել է ցանկություն հեղափոխական ուժի հետ համատեղ աշխատելու, բայց չի ստացվել այն պատճառներով, որոնք ինքը նշել է ։ Իսկ թե ինչպես է ստացվել Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության հետ համատեղ գործակցությունը, Բագրատ Զաքարյանը նորից չցանկացավ պատասխանել հանգամանքների մասին՝ասելով միայն, որ նմանատիպ հարցերին կանդրադառնա ավելի ուշ, բայց շատ ուրախ է, որ ստացվել է այդ համագործակցությունը և կարողացել են միասին հասնել նման հաջողության։

Մեր զրուցակիցը ցանկացավ պարզաբանում տալ նաև Արարատ Թումանյանի որոշ հայտարարություների վերաբերյալ, որտեղ իրենց հասցեին անհեթեթ մեղադրանք է հնչել, թե իբր մեր թիմը չի ցանկացել է, որ ՔՊ-ի ավագանին զբաղեցնի համայնքապետարանում կոմունալ հարցերով բաժնի ղեկավարումը, որպեսզի մեր թիմի ներկայացուցիչը ղեկավարի այն՝ փողեր լվալու նպատակով։ «Սա բացահայտ, էժանագին սուտ է։ Մենք դեմ ենք արտահայտվել, որովհետև Թումանյանը այդ պաշտոնի համար առաջարկել է անձի, որի պաշտոնավարման ընթացքում բացարձակապես չի համապատասխանել այդ պաշտոնին և չի կարողանում կատարել իր գործը պատշաճ ու բարեխղճորեն»,-վրդովված նշեց մեր զրուցակիցը և շարունակեց։

«Փողեր լվալուց խոսում է մի մարդ, ով մինչև հիմա չի կարողանում իր դեմ դատական գործընթացներից ազատվել։ Բացի այդ, շատերին է հայտնի՝ոնց է Պարսկաստանից Հարութ Ասլանյանից, ով զբաղվում էր Իրանից վառելիք, բենզին, շաքարավազ էր բերում և վաճառքում, խաբեությամբ հափշտակել մի քանի միլիոն դրամ և մինչ օրս չի վերադարձրել վերջինիս ապրանքի գումարը՝ պատճառ դառնալով, որ այդ մարդը տեղի բնակիչների հանդեպ վատ կարծիք կազմի»:

Ի դեպ, մենք կապ հաստատեցինք նաև Հարութ Ասլանյանի հետ, ով հաստատեց Բ. Զաքարյանի ասածները և ավելացրեց, որ այնքան մեծ է հիասթափությունը, որ ցանկություն չունի երևալ Մեղրիում այլևս, որևէ առևտրական հարաբերություններ չի հաստատել քաղաքի բնակիչների հետ արդեն չորս տարի և չի էլ ցանկանում գործ ունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում