Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանը խորհրդարանում ներկայացնելով 2022 թվականի ԱԳՆ համար նախատեսված բյուջետային պատկերը, անդրադարձել է մի քանի կարևոր հարցերի: Փոխնախարարը հայտարարել է, որ Երևանի համար առաջնային նպատակ է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում արցախյան գործընթացը վերսկսելը: Նա նշել է, որ Երևանը շարունակելու է հետևողական աշխատանքը Արցախի ժողովրդի իրավունքի ճանաչման և իրացման ուղղությամբ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հետ: