Ղրղզստանի այն քաղաքացիների բաժինը, որոնց եկամուտները գտնվում են աղքատության մակարդակից ցած, համավարակն սկսվելուց հետո 20 տոկոսից ավելացել Է մինչեւ 31 տոկոս, իսկ երկրում զբոսաշրջության ճյուղի շրջանառությունն այդ նույն ժամանակահատվածում կրճատվել Է 80 տոկոսով: Այդ մասին հայտնել Է Ղրղզստանի Էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Դանիյար Ամանգելդիեւը, նոյեմբերի 5-ին հաղորդել Է «Վեստի» տեղական հրատարակությունը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:
Կորոնավիրուսային վարակի համաճարակը հանգեցրել Է 2020 թվականին Ղրղզստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 8,6 տոկոսով անկման: Բարձր աշխատատարությամբ ճյուղերը տուժել են հարաբերականորեն Էլ ավելի խիստ, պատմել Է Ամանգելդիեւը՝ ելույթ ունենալով զարգացող երկրների առեւտրի նախարարների հանդիպմանը, երկրներ, որոնք ելք չունեն դեպի ծով, հանդիպում, որը տեղի Է ունեցել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջիկա 12-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում: Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ համավարակի պատճառով Ղրղզստանում լրջորեն տուժել են առեւտուրը, տրանսպորտային եւ շինարարական հատվածները:
Գնաճը 2019 թվականի 3 տոկոսից 2020 թվականին բարձրացել Է մինչեւ 10 տոկոս: Արտադրության կրճատման, բյուջեի պակասուրդի ավելացման եւ ազգայն արժույթի գնազրկման պատճառով պետական պարտքն ավելացել Է ՀՆԱ-ի նկատմամբ16 տոկոսով եւ 2020 թվականին կազմել ՀՆԱ-ի 68 տոկոսը:
Ղրղզստանում աղքատության մակարդակը բարձրացել Է եկամուտների նվազման եւ գործազրկության աճի պատճառով, հավելել Է նախարարը: Պաշտոնական տվյալներով՝ համավարակի սկզբից Ղրղզստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով 181,7 հազար ախտահարված, նրանցից 176,2 հազարն ապաքինվել Է, 2 681 մարդ մահացել Է: Գարնանը երկրում, որտեղ բնակվում Է 6,5 միլիոն մարդ, սկսվել Է բնակչության զանգվածային պատվաստումը: Վերջին տվյալներով՝ Ղրղզստանում առաջին դեղաչափով պատաստված Է ավելի քան 1,02 միլիոն մարդ, երկուսով՝ շուրջ 775,5 հազար բնակիչ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: