Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Արդարացվա՞ծ է ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը

Էլեկտրոնային կառավարումը բազմաբովանդակ և տարբեր կիրառելիություն ունեցող էլեկտրոնային կառավարման գործիքներից կազմված համակարգ է: «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել, թե Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի բաղադրիչների կիրառելիությունն ինչպես է, ինչպես է գնահատվում դրանց արդյունավետությունը, ինչ խնդիրներ կան և արդյո՞ք արդարացված է համակարգի ներդրման համար ծախսված գումարը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ համակարգի բաղադրիչներից են պետական մարմինների փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգը, կառավարության կողմից համացանցով տրամադրվող տեղեկատվությունը, պետության կողմից համացանցով մատուցվող ծառայությունները: Մասնավորապես, ՀՀ գործադիր մարմիններում և մարզպետարաններում տեղադրված է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն է տալիս էականորեն կրճատել համակարգին միացված մարմինների միջև փաստաթղթաշրջանառության ժամկետները, վերահսկելի դարձնել պետական մարմինների աշխատակիցների աշխատանքը, միաժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մասնավորապես հնարավորություն է տալիս քաղաքացիներին հետևել տվյալ մարմին ներկայացված իրենց դիմում-բողոքների քննարկման ընթացքին: Փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունքում գործադիր մարմինների կողմից էականորեն կրճատվել է օգտագործվող թղթի ծախսը: Այսպես՝ 2009 թ. համար գործադիր մարմինների կողմից գնվել է 95.6 հազ. կգ կամ 66.8 մլն դրամի թուղթ, իսկ 2010 թ. համապատասխանաբար՝ 62.7 հազ. կգ կամ 46.3 մլն դրամ, այսինքն խնայվել է մոտ 20 մլն դրամ: Մինչդեռ, որպես օրինակ, ՀՀ կառավարության աշխատակազմի մուտքային և ելքային փաստաթղթերի քանակը 2010 թ. կազմել է 62,778 կամ 37%-ով ավելի, քան 2009 թ. արձանագրված 45,629 քանակը: Համակարգը տեղադրված է 35 պետական մարմիններում (ներառյալ 10 մարզպետարաններ):

Էլեկտրոնային կառավարման համակարգի էական բաղկացուցիչ մասն է կազմում նաև տեղեկատվության մատչելիության ապահովումը, մասնավորապես ՀՀ կառավարության էլեկտրոնային ծառայությունների պաշտոնական կայքի՝ www.e-gov.am-ի միջոցով:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության համաձայն՝ 2011 թ. օգոստոսի 16-ի դրությամբ կայքի «ՀՀ կառավարության որոշումները» հատվածի այցելուների թիվը կազմում է մոտ 320 հզ., «ՀՀ վարչապետի որոշումները» հատվածի այցելուների թիվը՝ 83 հզ., «ՀՀ կառավարության նիստի օրակարգը» հատվածի այցելուների թիվը՝ 75 հզ., «Ինտերակտիվ բյուջե» հատվածը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին առցանց հետևել այդ պահի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերին ըստ առանձին հոդվածների և կնքված համապատասխան պայմանագրերի, այցելել են 3,400 քաղաքացիներ, «Պետության կողմից մեկ աղբյուրից առանց մրցույթի իրականացվող գնումների վեևրաբերյալ տեղեկատվության հրապարակում» հատվածը՝ 5,800, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորման հրապարակում» հատվածը՝ 11.5 հզ., և այլն: Ընդ որում, կայքում քաղաքացիներին հնարավորություն է տրվում համացանցի միջոցով գրել նամակ կառավարությանը և հետևել արդեն իսկ տրված դիմումների ընթացքին: Կայքի այս հատվածների այցելուների թիվը կազմում է համապատասխանաբար՝ 5 հզ. և 22 հզ.:

«Տեղեկատվության բացահայտումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին հետևելու ՀՀ կառավարության գործունեությանը և համապատասխանաբար արձագանքելու դրան»,- նշել են վարչությունում:

Էլ. կառավարման համակարգի շնորհիվ պետության կողմից ծառայությունների մատուցումը կատարվում է համացանցով: Մասնավորապես՝ իրավաբանական անձանց պետական գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրմամբ հնարավություն տրվեց քաղաքացիներին և կազմակերպություններին գրանցել իրենց բիզնեսը մեկ պատուհանի սկզբունքով և ժամանակի էական խնայողությամբ (15 րոպեում), բոլոր այլ պետական մարմիններից ստացվող գրանցման համար անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ համացանցի միջոցով նույն պահին, ինչպես նաև իրականացնել համապատասխան պետական գրանցման համար անհրաժեշտ տուրքի վճարումը էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս համակարգը հնարավորություն է ընձեռում ստանալ արդեն իսկ գրացված ընկերությունների վերաբերյալ տեղեկատվություն, միաժամանակ բոլոր պետական մարմիններն ունեն համապատասխան մուտքի իրավունք և հետագայում կազմակերպությունների հետ հարաբերություններում այլևս չեն պահանջելու այդ կազմակերպությունների կանոնադրությունների և գրանցման վկայականների պատճենները: Համակարգի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ այսուհետ ընձեռնվում է հնարավորություն գրանցել բիզնեսը նաև չայցելելով իրավաբանական անձնանց գրանցման գործակալություն՝ տնից, համակարգչի միջոցով:

Փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի ներդրմամբ հնարավոր դարձավ ներդնել նաև լիցենզիաների համար դիմումների էլեկտրոնային ներկայացման համակարգը, որը հնարավորություն է տալիս համացանցի միջոցով դիմել լիցենզիայի համար, հետևել ներկայացված դիմումի քննարկման ընթացքին: Միաժամանակ համակարգը սահմանում է կոնկրետ կատարողի համար օրենքով սահմանված վերջնաժամկետ:

Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը նախատեսված է պարզեցնել հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը հարկատուների և հարկային աշխատողների համար` հաշվետվությունների լրացումն ու ստուգումը ավտոմատացնելու և համացանցով փոխանցելու շնորհիվ: Ներկայում 6000-ից ավել հարկատու հարկային հաշվետվությունները ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ չայցելելով հարկային տեսչության մարմիններ:

Մտավոր սեփականության գործակալության էլեկտրոնային հայտերի ներկայացման համակարգը հնարավորություն է տալիս գյուտերը և օգտակար մոդելները, ինչպես նաև ապրանքային նշանները և արդյունաբերական նմուշներն էլեկտրոնային եղանակով ներկայացնել Մտավոր սեփականության գործակալություն:

Էլեկտրոնային վիզան հնարավորություն է տալիս պարզեցնել ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը: Որպես կանոն մուտքի արտոնագրի հաստատման դեպքում դրա տրամադրումն այս համակարգի միջոցով տևում է 2 օր: Այս համակարգից 2011 թ. ընթացքում արդեն օգտվել է 4,497 մարդ:

Հրապարակային ծանուցումներ www.azdarar.am կայքում հնարավորություն է տրվում տեղադրել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում քաղաքացիների կամ կազմակերպությունների հայտարարությունները: Կայքը գործարկվել է 2011 թ. մայիս ամսին և արդեն տեղադրվել է ավելի քան 800 հրապարակային ծանուցում:

Պետության կողմից համացանցով մատուցվող ծառայություններից օգտվելու և միաժամանակ քաղաքացիներին նույնականացման համար արդեն իսկ կիրառվում է թվային էլեկտրոնային ստորագրությունը: Արդեն տրամադրվել է 6 հզ-ից ավելի էլեկտրոնային թվային ստորագրություն:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գնահատմամբ` ընդհանուր առմամբ համակարգերի կիրառման արդյունավետությունը բարձր է, եթե հաշվի առնվի, որ համակարգերի ներդրմամբ վերանայվել ու օպտիմալացվել են նաև պետության կողմից մատուցվող մի շարք ծառայությունների տրամադրման գործընթացները, պահանջվող փաստաթղթերի ցանկը, ծառայությունների մատուցման ժամկետները:

Ներկայում, ըստ վարչության, էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման թիվ մեկ խնդիրը, ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում առաջանում է այդ համակարգերի պատշաճ ներկայացման և հանրության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունից:

Ի դեպ, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման նպատակով ՀՀ կառավարությունը ստացել է մի շարք դոնոր կազմակերպությունների աջակցությունը՝ ԵՄ «Տասիս» ծրագրի, ԵՄ Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի, Համաշխարհային Բանկի, Ասիական Զարագացման Բանկի և այլն: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ մեծամասամբ դոնորների կողմից որպես աջակցություն տրամադրվել են արդեն իսկ պատրաստ էլեկտրոնային ծրագրեր ու դրանց շահագործման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ, այդ իսկ պատճառով դժվար է ծախսված գումարների կոնկրետ մեծության վերաբերյալ գնահատական տալը:

«Արված ներդրումները միանշանակ արդարացված են, որովհետև ուղղված են համակարգի էական վերափոխումների, բերում են պետական կառավարման համակարգի աշխատանքների թափանցիկության ապահովմանը, ստեղծում են գործիքներ գնահատելու պետական ծառայողների աշխատանքի կատարողականը, նվազեցնում են քաղաքացիների «ֆիզիկական» շփումը պետական ծառայողների հետ՝ պակասեցնելով կոռուպցիոն ռիսկերը»,- հավաստել են վարչությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում