Անգլիական Չեստեր քաղաքի դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել երկու երիտասարդի այն բանի համար, որ զանգվածային անկարգությունների ժամանակ նրանք Facebook-ում կոչ են արել բռնությունների դիմել:
20-ամյա Ջորդան Բլեքշոուն և 22 –ամյա Փերրի Սիտկլիֆ-Կինանը Facebook-ում բացել էին երկու առանձին խմբեր` կոչ անելով անկարգություններ կազմակերպել և թալանել խանութները: Խմբերում նաև նշվում էր, թե անկարգությունները սկսելու համար երբ և որտեղ է պետք հավաքվել:
Մինչ այժմ Մեծ Բրիտանիայում անկարգությունների մասնակիցներին դատապարտել են ընդամենը մի քանի շաբաթյա ազատազրկումների:
100-ավոր մարդիկ մեկուսարաններում սպասում են իրենց դատին:










































