Monday, 13 05 2024
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Գերմանիոյ Հայոց Թեմէն ներս կարեւոր ժողովներ

 Գերմանիոյ   Հայոց Թեմէն ներս  կարեւոր  ժողովներ

Օրերս Գերմանիոյ Հայոց Թեմէն  ներս  գումարուած է  Թեմական-Պատգամաւորական  ժողով, որու  աւարտին ալ  Թեմական ներկայացուցիչներ   ընտրած են     համանքի   ազգային-եկեղեցական կեանքը  հունաւորող  մարմնի  նոր անդամներ։

Նշենք, որ Թեմը    Առաջնորդական  Աթոռը  կը   պահէ      Տ. Սերովբէ  եպս. Իսախանեանը, որ  ձեռնհասօրէն   առաջ կը տանի իր   ազգանուէր  առաքելութիւնը։

Ստորեւ կը ներկայացնենք այս առթիւ հրապարակուած      եւ  Թեմի  Ազգային   Առաջնորդարանի   դիւանի ստորագրութիւնը կրող    հաղորդագրութիւնը։

Գերմանիոյ Հայոց Թեմի Թեմական-Պատգամաւորական Ժողովը եւ թեմական մարմիններու ընտրութիւն

Կիրակի, 31 Հոկտեմբեր 2021, Առաջնորդարանի յարկին ներքոյ ի Քէօլն, տեղի ունեցաւ Գերմանիոյ Հայոց Թեմի Թեմական-Պատգամաւորական հերթական Ժողովը (ԹՊԺ)` նախագահութեամբ Գերմանիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Սերովբէ Եպս․ Իսախանեանի եւ ատենապետութեամբ Տոքթ. Խաչիկ Կազէրի: Ժողովին ներկայ գտնուեցան թեմական 16 համայնքներու վարչութեանց ատենապետներ, ընտրեալ պատգամաւորներ, Թեմի հոգեւորականաց դասը՝ շուրջ 55 անձեր, որոնցմէ 44-ը քուէի իրաւունքով։

Առաջնորդ Սրբազան Հօր բացման աղօթքէն ետք, ԹՊԺ-ի դիւանի ատենապետ Տոքթ․ Խաչիկ Կազէր ողջոյնի խօսքով մը կատարեց ժողովին բացումը, որուն ընթացքին ընդգծեց, որ վերջին երկու տարիներու ընթացքին մեր կեանքն ու գործունէութիւնը շարունակուեցան երկու կարեւոր իրադարձութիւններու լոյսին ներքոյ՝ թագաժահրի համավարակ եւ արցախեան 44-օրեայ պատերազմ։ Երկու իրադարձութիւններ, որոնք բնականօրէն, մանաւանդ արցախեան պատերազմն ու անոր տխուր յետեւանքները, ծանր ազդեցութիւն գործեցին եւ կը շարունակեն գործել ողջ հայութեան եւ նաեւ գերմանահայութեան վրայ։ Ան նշեց, որ ժողովական նիստերու ընթացքին անդրադարձ կը կատարուի այս եւ այլ հարցերու եւ կը տրուին թեմական գործունէութեան վերաբերեալ անհրաժեշտ տեղեկութիւններ եւ բացատրութիւններ։

ԹՊԺ-ի Ա նիստի օրակարգին վրայ էին թեմական գործունէութեան տեղեկագրութիւնը եւ նիւթական հաշուետւութիւնը, թեմական եւ համայնքային զանազան հարցեր։ 2019 եւ 2020 թթ․ տեղեկագրութիւնները ներկայացուեցան տեսանիւթերու եւ լուսանկարներու միջոցաւ, որոնց վերաբերեալ յաւելեալ տեղեկութիւններ փոխանցուեցան Առաջնորդ Սրբազանին, ԹԽ-ի ատենապետ Սերովբէ Օտապաշեանին եւ ԹՊԺ-ի դիւանին ատենապետ տոքթ․ Խաչիկ Կազէրին կողմէ։ Անհրաժեշտ մանրամասնութեամբ ներկայացուեցաւ նաեւ Առաջնորդարանի 2019 եւ 2020 թթ․ նիւթական հաշուետւութիւնը։

Մանրամասն ներկայացուեցաւ արցախեան պատերազմի օրերուն եւ հետագայ ժամանակաշրջանի ընթացքին Թեմի եւ առաջնորդական համայնքներու գործունէութեան, դրամահաւաքներու, բողոքի ցոյցերու եւ յուշապահակներու, մամուլի ասուլիսներու, պետական եւ եկեղեցական զանազան շրջանակներուն գրուած նամակներու եւ հանդիպումներու մասին։ Նշուեցաւ, որ Թեմի եւ իր համայնքներու կողմէ որպէս մարդասիրական օժանդակութիւն հանգանակուած եւ Հայաստան առաքուած է շուրջ կէս միլիոն եւրօ գումար, ինչպէս նաեւ շուրջ 150 խորանարդ մետր տաք հագուստ, դեղորայք, բժշկական սարքաւորումներ, մաքրակենցաղութեան, անկողնային եւ հիւանդանոցային պարագաներ եւ այլն։

Պատերազմի աւարտէն ետք Թեմի եւ համայնքներու հանգանակուած գումարներով իրականացուած է շուրջ 100 հազար եւրօյի բարեգործական այլեւայլ ծրագրեր՝ Արցախէն տեղահանուած եւ Հայաստանի մէջ ժամանակաւորապէս ապաստանած ընտանիքներու համար, ինչպէս նաեւ ուղղակի Արցախի մէջ։ Առաջնորդորանի բարեգործական-մարդասիրական ծրագրերու իրականացման ընթացքին հետեւելու համար Առաջնորդ Սերովբէ Սրբազան 2021 թ․ ընթացքին երիցս այցելած է Արցախ եւ տեղւոյն վրայ պատասխանատու անձերուն հետ քննարկած է այդ ծրագրերու իրագործումը եւ հետեւած անոնց իրականացման։ Բարեգործական կարգ մը ծրագրեր դեռ ընթացքին մէջ են։

Ժողովականներուն տեղեկութիւններ տրուեցան նաեւ Քօլնի առաջնորդանիստ «Սբ․ Սահակ-Սբ․ Մեսրոպ» եւ Կէօփինկէնի «Սբ․ Խաչ» եկեղեցիներու հիմանորոգման նախապատրաստական աշխատանքներու մասին, որոնք ներկայացուեցան Առաջնորդ Սրբազանին եւ Արժ․ Տ․ Տիրատուր Քհնյ․ Սարտարեանին կողմէ։ Վերջինս ներկաներուն ներկայացուց նաեւ Թեմին նոր Կայքէջը եւ այդ առնչութեամբ տուաւ անհրաժեշտ բացատրութիւններ։ Իսկ Արժ․ Տ․ Գնել Քհնյ․ Գաբրիէլեան տեղեկացուց Թեմի երիտասարդական աշխատանքներու մասին։

Բ նիստի օրակարգը կը ներառէր թեմական մարմիններու ընտրութիւնները։ Տեղի ունեցան փակ, գաղտնի քուէարկութիւններ, որոնց արդիւնքով կազմուեցան թեմական նոր մարմինները՝ ըստ հետեւեալի․

Թեմական-Պատգամաւորական Ժողովի Դիւան՝

Փրոֆ․ տոքթ․ Խաչիկ Կազէր՝ ատենապետ

Արժ․ Տ․ Տիրատուր Քհնյ․ Սարտարեան՝ փոխ-ատենապետ

Տոքթ․ Մարգարիտ Ասոյեան-Լինք՝ ատենադպրուհի

Լեւոն Դանոյեան՝ փոխ-ատենադպիր։

Թեմական Խորհուրդ՝

Սօսի Ալթըպարմաքեան-Շայէր

Շաքէ Զեյնալեան

Անահիտ Թուրանօղլու

Աւետիս Կարինեան

Օրհան Պարլըք

Տոքթ․ Րաֆֆի Պետիկեան

Արթին Սիմոնեան

Հիլտա Տեղիրմէնճի։

Հաշուեքննիչ մարմին՝

Ուիլիամ Աբրահամեան

Ժենիկ Չաթակ-Մինասեան։

ԹՊԺ-ի նիստերը աւարտեցան Գերշ․ Տ․ Սերովբէ Եպիսկոպոս Իսախանեանի օրհնութեան խօսքով, որուն ընթացքին Առաջնորդ Սրբազանը շնորհակալութիւն յայտնեց Թեմական մարմիններու նախորդ տարիներու անդամներուն եւ շնորհաւորեց նորընտիր անդամները, որուն յաջորդեց «Պահպանիչ» աղօթքը եւ միասնական արտասանուած Տէրունական Աղօթքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում