Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Չարբախում վեճն ավարտվել էր սպանությամբ. հայրն ու երկու որդիները ձերբակալվել են

Նոյեմբերի 1-ին, ժամը 02.10-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնեցին, որ Կարմիր բլուրի փողոցում կրակոցներ են հնչել, տուժած կա։ Ահազանգ ստացվեց նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից՝ տղամարդու դի էր տեղափոխվել հիվանդանոց։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Շուտով հայտնի դարձավ, որ հիվանդանոցի ճանապարհին մահացածը Չարբախի բնակիչ, 41-ամյա Խաչատուր Սահակյանն է. նա ստացել էր կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։ Դեպքի վայր մեկնած Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի օպերատիվ խմբերը, փորձաքրեագետներն ու քննիչները Կարմիր բլուրի փողոցի թիվ 43 հասցեի բակում հայտնաբերեցին արնանման հետքեր, պարկուճներ և այլն։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՔՈԳ և ԵՔՎ քրեական հետախույզների հետ, պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոցի ճանապարհին մահացած անձի, 42-ամյա մի տղամարդու և նրա 20 ու 22 տարեկան որդիների միջև վիճաբանություն էր եղել, որի ընթացքում էլ 20-ամյա երիտասարդը հրազենից կրակոցներ էր արձակել Խաչատուր Սահակյանի ուղղությամբ։

Տղամարդն ու որդիները տանը չէին։ Օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Սյունիքի մարզ են գնացել։ Գորիսի ոստիկանների հետ համագործակցության արդյունքում նրանք Սիսիան-Գորիս ճանապարհին հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Շենգավիթի բաժին, այնուհետև ներկայացվեցին տարածքային քննչական մարմնին՝ հարցաքննության։ 20-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նրանք ձերբակալվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում