Ճարպակալման վտանգը մեզ սպառնում է միշտ, սակայն ճարպային ավելցուկ ձեռք բերելու որոշակի ճգնաժամային ժամանակներ կան: Ճարպակալման վտանգն առավել մեծ է նախ ներարգանդային շրջանում, ապա՝ 1 տարեկան, 6 տարեկան հասակում և հասունացման տարիքում։ Այս մասին ասում է հոգեբան Մարիամ Ավետիսյանը։ Ըստ հոգեբանի՝ ճարպակալումն առաջացնում է ոչ միայն ֆիզիկական խնդիրներ, այլ խորը հոգեբանական բարդույթներ, ինքնավստահության պակաս և այլն։
Հոգեբանը խորհուրդ է տալիս սնվելու բժշկական կանոնները պահպանելուց բացի, հոգեբանական հնարքների դիմել՝ ճարպակալումը կանխելու համար։ Օրինակ՝ օգտագործել կապույտ գույնի սպասք։ Այդ գույնը օգնում է սթափ մտածել և փակում է ախորժակը։








































