Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Վրաստանում վե՞րջ, թե՞ ամեն ինչ նոր է սկսվում. Հայաստանի համար կարևորը

Վրաստանում ամփոփում են ՏԻՄ ընտրության երկրորդ փուլը, որտեղ գլխավոր ինտրիգը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարն էր իշխող Վրացական երազանքի, և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու առաջնորդած Ազգային միացյալ շարժման միջև: Ինտրիգը հատկապես սրվեց Սաակաշվիլու Վրաստան վերադարձից հետո: Նախկին նախագահը այժմ կալանավորված է, ինչի մասին հայտարարում էր Վրաստանի իշխանությունը, ասելով, որ Վրաստան վերադառնալու դեպքում Սաակաշվիլուն սպասում է բանտը:

Նախորդ տարիներին նրա հանդեպ կայացվել են մի քանի հեռակա դատավճիռներ: Սաակաշվիլին վերադարձավ ՏԻՄ ընտրությանն իր քաղաքական ուժին աջակցելու, հանրության իր համակիրներին ոգևորելու համար: Նա իր վերադարձի մասին հայտարարեց հոկտեմբերի 2-ի առավոտյան Բաթումիից հրապարակված տեսանյութով: Հոկտեմբերի 3-ին նա արդեն ձերբակալված էր: Թբիլիսիի քաղաքապետի ընտրության հոկտեմբերի 30-ին տեղի ունենալիք երկրորդ փուլից առաջ Սաակաշվիլու գլխավորած քաղաքական ուժը ձևավորեց ընդդիմադիր ուժերի կոալիցիա, որին գրեթե վերջին պահին միացավ նաև ԱԺ նախկին նախագահ, Սաակաշվիլու հեղափոխական զինակից, իսկ հետո արդեն նրա հանդեպ կոշտ ընդդիմություն Նինո Բուրջանաձեն: Այդուհանդերձ, պաշտոնական տվյալով, կոալիցիան չի կարողացել հաղթել իշխանության թեկնածու, գործող քաղաքապետ Կալաձեին: Նա ստացել է 55 տոկոս, Սաակաշվիլու ուժի թեկնածու Նիկա Մելիան՝ 44 տոկոս: Ընտրության նախնական տվյալներից հետո Մելիան կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց, որոշելու համար, թե որոնք են լինելու հետագա քայլերը: Հավաքվել է մոտ 3-4 հազար մարդ: Նիկա Մելիան հայտարարել է, որ  ընտրությունն անցել է կեղծիքով և նոյեմբերի 7-ին անցկացնելու են բողոքի մեծ հանրահավաք: Նկատենք, որ օրեր առաջ ընդդիմությունը հանրահավաք էր արել հաջակցություն Միխայիլ Սահակաշվիլիի, որը եղել էր նրա իշխանությունից հեռանալուց ի վեր Վրաստանում ընդդիմության ամենամարդաշատ հանրահավաքը՝ մոտ 50 հազար մասնակցով: Որքա՞ն մարդ կհավաքի ընդդիմությունը նոյեմբերի 7-ին: Գուցե դրանից է նաև կախված, թե ինչ տրամաբանությամբ կընթանա զարգացումը Վրաստանում: Նոյեմբերի 7-ը կլինի իրավիճակի դեպի սառեցում, թե՞ դեպի թեժացում տանող կետ: Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ հաջորդ ընտրությունը Վրաստանում կլինի 2024 թվականին՝ խորհրդարանի հերթական ընտրությունը, նշելով միաժամանակ, որ մինչ այդ այլևս «չի լինի Ազգային Միացյալ Շարժում» կուսակցությունը: Արդյո՞ք Վրաստանի իշխանությունը ծրագրում է հասնել Սաակաշվիլու առաջնորդած ուժի չեզոքացման և ըստ այդմ նոր ուժի ձևավորման, որը կհավակնի լինել երկրորդ բևեռ: Օրինակ, կարո՞ղ է այդպիսին դիտարկվել Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Գախարիայի նորաստեղծ կուսակցությունը, որի կայացմանն ու զորացմանը կարող է նպաստել Վրացական երազանքը:

Գախարիան հենց Վրացական երազանքի նախարար ու վարչապետ էր, հետո սակայն թողեց պաշտոնը և հեռացավ իշխող ուժից ներքին տարաձայնությունների պատճառով: Ընդ որում, շատ գնահատականների համաձայն, հենց Գախարիայի գործոնն էր էական եղել 2020 թվականի հոկտեմբերին Վրաստանի խորհրդարանի ընտրությանը կառավարող ուժի հաղթանակի հարցում: Եվ արդյո՞ք դա նշանակում է, որ Սահակաշվիլու ուժը կարող է փորձել այսպես ասած գնալ «վա բանկ»: Թե՞ մշակված է ավելի երկարաժամկետ պայքարի ստրատեգիա: Անկասկած է մի բան, որ հարևան Վրաստանում արդեն երկու-երեք տարի ձգվող ներքաղաքական լարվածությունն ու ճգնաժամը կշարունակվեն՝ ակտիվ, տաք, թե որոշակի սառը կամ գոլ ռեժիմով, սա է հարցը:

Հայաստանի համար նվազագույն հարցն անշուշտ Վրաստանի կայունությունն է, միաժամանակ նաև որոշակի կանխատեսելիությունը: Կանխատեսելիությունը արդեն արտաքին տիրույթում հարաբերությունների երկու հանգամանքի իմաստով՝ կանխատեսելիությունը մի կողմից եվրաատլանտյան կուրսի շարունակության, մյուս կողմից Ռուսաստանի հետ հարաբերության բարեխառն ռեժիմի պահպանության իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում