Friday, 26 04 2024
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև

Երևանը ամերիկա-ռուսական վեցժամյա քննարկման ծիրում

Հոկտեմբերի 28-ին տարածված  տեղեկությունը, որ Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին, ընդհանուր առմամբ արժանացավ այսպես ասած արարողակարգային ուշադրության: Մինչդեռ, հանդիպումը գուցե արժանի էր ավելիին: Դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը բավականին սեղմ էր: Նշվում էր, որ վարչապետն ու ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը քննարկել են ռազմա-տեխնիկական գործակցության հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել ռեգիոնում առկա ռազմա-քաղաքական իրավիճակի շուրջ: Սա թերևս վկայում է, որ Հայաստանի վարչապետի և ՌԴ ԳՇ պետի տեղակալի հետ հանդիպմանը քննարկվել է ռազմա-տեխնկական բնույթի շատ կոնկրետ և կարևոր, նշանակալի, ընդհուպ ռազմա-քաղաքական նշանակության հարց, որն անհրաժեշտ է եղել համաձայնեցնել հենց քաղաքական առաջին դեմքի հետ: Սա իհարկե ենթադրություն է, բայց հաղորդագրության համառոտությունը կարծես թե հուշում է այդ մասին: Կարծես թե այնքան էլ ստույգ ներկայացված չէ, թե հատկապես ինչ առիթով է ռուսաստանյան գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյայի հայաստանյան այցը, բայց արարողակարգայինից ավելի ուշադրության անհրաժեշտությունը պայմանավորված չէ լոկ ռազմա-տեխնիկական գործակցության հարցի առանձնահատկությամբ:

Հայաստանի առաջին դեմքի հետ  ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հանդիպումը ուշադրության է արժանի մեկ այլ հանդիպման առումով, մի քանի օր առաջ տեղի է ունեցել Հելսինկիում: Այնտեղ ավելի քան վեցը ժամ հանդիպել և խոսել են ԱՄՆ ու Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը: Ինչ են խոսել վեցը ժամ, հայտնի չէ: Նշվում է, որ թեմաների շարքում եղել է Աֆղանստանը: Կասկածից վեր է, որ կլիներ, ինչպես և Ուկրաինան, ու այլ հարցեր անշուշտ: Բայց, գրեթե անկասկած է, որ ավելի քան վեցը ժամ տևած հանդիպումը թե ուղղակի, թե անուղղակի կերպով շոշափելու էր նաև կովկասյան ռեգիոնը, առնվազն մերձավորարևելյան լայն ռեգիոնի ընկալման համատեքստում: Իսկ այդ առումով անկասկած է, որ որոշակի ամերիկա-ռուսական վերանայում է սպասվում կամ հասունանում Սիրիայում, ինչով էլ պայմանավորված է Անկարայի դժգոհության աճը և կտրուկ քայլերը Իդլիբի ուղղությամբ, նաև Սիրիայի հյուսիսում քրդական խմբավորումների ուղղությամբ, որոնք գտնվում են այսպես ասած ամերիկյան հովանու գոտում:

Հետևաբար, առնվազն կարող ենք հարց տալ, թե արդյո՞ք Հելսինկիում ամերիկա-ռուսական շտաբային բարձր մակարդակի ավելի քան վեցժամյա քննարկումները կարող են որոշակի նոր իրողություններ նախանշել նաև մեր ռեգիոնի առումով, որոնք էլ իրենց հերթին առաջացրել են Հայաստանի հետ բարձր քաղաքական մակարդակում որոշակի ռազմա-տեխնիկական քննարկումների անհրաժեշտություն: Սա էլ, անշուշտ, կարող է լինել միայն ենթադրության ռեժիմում, առավել ևս բավականին սուղ և հակիրճ հաղորդագրությունների ֆոնին: Սակայն, ուշագրավ զարգացումներ են միջավայրի առումով: Օրինակ, հասունանում է բանակցային գործընթացի վերականգնում Իրանի միջուկային ծրագրի շուրջ, ինչի ֆոնին էլ Չինաստանն է հանկարծ սկսում դժգոհել Սիրիայում Թուրքիայի վարքագծից, կարծես Անկարային խոսակցության «սադրելու» տրամաբանությամբ: Բանն այն է, որ, իրանյան միջուկի շուրջ բանակցության վերսկսումը կարող է ստեղծել իրավիճակ, երբ մեծ գործընթացից դուրս են մնում Չինաստանն ու Թուրքիան:

Թվում է, որ Սիրիայի հարցում Թուրքիան և Չինաստանը գնում են առնվազն կարծիքների կոշտ բախման: Բայց, հարց է առաջանում, թե ինչո՞ւ հանկարծ՝ իրանյան գործարքում դրական տեղաշարժի ֆոնին, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ Սիրիան Իրանի համար առավել քան զգայուն գոտիներից է: Այդ առումով, իրանյան գործարքի դրական առաջընթացի պահպանման հարցում ամերիկա-ռուսական գործակցությունը անշուշտ ստանում է կարևոր նշանակություն, այլապես բավականին բարդ կլինի պահել միջավայրը, եթե այն տատանելու հարցում Ռուսաստանը գործի Չինաստանի հետ: Պետք է հուսալ, որ այդուհանդերձ Մոսկվան այս փուլում և գործում է ԱՄՆ հետ ընդհանուր նպատակների դաշտում, և հայ-ռուսական ներկայիս քննարկումներն էլ կարող են գտնվել հենց այդ՝ Իրանի շուրջ կայունության ապահովման տրամաբանության շրջանակում, ինչը բխում է նաև Հայաստանի շահերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում