Monday, 13 05 2024
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Արևշատում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակի խաչքար

Շիրակի մարզի Արևշատ համայնքում հոկտեմբերի 30-ին բացվեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հուշաքար-խաչքար, որի բացման պատիվը տրվեց պատերազմում զոհված տղաների ծնողներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաչքարն օծվեց ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանի։ «Այս օրերին լրանում է մեր զոհերի ու նահատակների տարելիցը, և ահա մեր զգացմունքերն աղոթք դարձած արտահայտվում ենք խաչերի ու խաչքարերի տեղադրությամբ և օրհնությամբ, որոնք մեր քրիստոնեկան պատմության մեջ խորհրդանշել են դժվարություն ու պայքար, վերածնունդ ու հաղթանակ»,-իր խոսքում նշեց Արթիկի թեմի առաջնորդական տեղապահը:

Պատերազմի օրերին գյուղից շատերը կամավորագրվեցին, նրանցից 4-ը վիրավորվեցին, ավագ լեյտենանտ Ռաֆիկ Հովսեփյանը անհետ կորած է, իսկ երկուսը ընկան կռվում՝ իրենց անունը փառքով գրելով հերոսամարտերի հուշամատյանում:

Ժամկետային զինծառայող Պավել Սահակյանը՝ ծնված 2000 թվականին, շատ երազանքներ ու ծրագրեր ուներ: Ծառայել է Մեղրիում, պատերազմի օրերին տեղափոխվել է Ջրական ու այնտեղ էլ զինակից 18 ընկերների հետ զոհվել՝ ԱԹՍ-ի հարվածից: «Կենսուրախ էր ու բոլորին օգնելու պատրաստ: Ես հպարտ եմ, որ ինձ հիմա ճանաչում են որպես Պավելի քույր: Ճիշտ է, ցավս խորն է, բայց հպարտությունս էլ է շատ մեծ»,- ասում է Պավել Սահակյանի քույրը՝ Ալինա Սահակյանը՝ նշելով, որ հուշաքարի բացումը համընկավ եղբոր ծննդյան օրվա հետ:

1997 թվականին ծնված Պողոս Մելիքյանը որպես կամավոր էր մեկնել պատերազմ: Չնայած ավագ եղբայրը ծառայության ընթացքում զինհաշմանդամ էր դարձել, Պողոսը, չլսելով մորը, անմիջապես կամավորագրվեց: ԼՂ տարբեր բնակավայրերում է եղել, վերջում իր մահկանացուն է կնքել Շուշիում: «Պողոսս կամավոր էր, բուժակ: Երազանքները շատ էին, բայց հայրենիքն առաջնային էր: Վերջին անգամ զանգեց՝ ասաց՝ մա՛ ջան, առյուծ որդի ունես՝ 10 զինվորի կյանք եմ փրկել՝ շրջափակումից հանել, ասի՝ որդի՛ս, կյանքդ վտանգի մի՛ ենթարկի: Ուզում էր ռազմաբժիշկ դառնար: Իմ Պողոսս անմահացավ նոյեմբերի 8-ին»,- ասում է մայրը՝ Մարինե Մելիքյանը՝ նշելով, որ հուշաքարը սերունդների համար իր որդուն հիշելու լավագույն ձևն է:

Գյուղում արցախյան պատերազմի հերոսների խաչքար ունենալու նախաձեռնությունը գործարար Գոռ Սարգսյանինն է: «Որոշումս նոյեմբերի 9-ից հետո ծնվեց: Ցավը խորն էր բոլորիս: Ես ուզեցի իմ ուժերով իմ ներդրումն ունենալ: Մինչ այս ինչ-որ բան թերի էր գյուղում, իսկ հիմա զինվորները բանակ այստեղից են մեկնում՝ մի կողմում Մեծ Հայրենականի զոհերի հուշակոթողը, մյուսում՝ Արցախյան»,- նշեց Գոռ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում