Saturday, 01 04 2023
Աննա Վարդապետյանի գլխավորությամբ քննարկվել է 8 ամսից ավելի քննվող քրեական գործերի լուծման ընթացքը
ԱՀ ԿԳՄՍ նախարարը խորհրդակցություն է հրավիրել դպրոցներում կարգապահության պատշաճ կազմակերպման օրակարգով
«Կարմիր խաչի» միջնորդությամբ 12 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան
Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանը կա՛մ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, կա՛մ կներկայացնի առաջիկայում. պետնախարար
Արմավիրի Արշալույս բնակավայրում հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ մարմին
Ազգի ոտնահարված ոգին կենդանացնելու համար պետք է ուտել «կերակուրը», որը ժողովուրդն ինքը պատրաստել էր․ Բաբայան
Մեր բախտը բերել է, եթե Բաքուն փորձի միջանցք ստանալ՝ Իրանն առանց հապաղելու կհարվածի. Բեգիջանյան
ՊԵԿ-ը խուզարկություններ է իրականացնում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ»-ում
Փաշինյանի այցը Գերմանիա դրական էր. համայնքը ողջունում է հարաբերությունների զարգացումը
Մասիսի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 15 անշարժ գույք, 5 շարժական գույք, 58 մլն 515 հազար 628 դրամ․ դատախազություն
Խուլիգանական փողոցային բոսյակին բնորոշ վարքագիծն ԱԺ-ում մերժելի է, անկախ նրանից թե որ թիմից է
13:15
Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին
«Ճամբարի» ընտրությունը անխուսափելի է․ այլընտրանքը՝ պետականության կորուստ
Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են
Նշանավոր կոմպոզիտոր` Առնո Բաբաջանյան
Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին. «Ժողովուրդ»
Տեղ-Կոռնիձոր հատվածում Ադրբեջանի հետ իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ԱԱԾ
11:45
ԱՄՆ Արկանզաս նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ
11:30
Նավթի գներն աճել են
ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ վիճակ է ճանապարհներին
Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով
ՏՏ ոլորտը գլոբալ խնդիրներ է ապրում․ 100․000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել ամբողջ աշխարհում
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Եթե ապօրինի գույքի վերադարձի գործընթացում համաձայնությամբ ակտ է կայացվում, այն ևս պետք է լինի թափանցիկ
Ադրբեջանը հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ է կիրառել. ԱՀ ՊՆ
Բիզնես պրոյեկտ է. Ունե՞նք հետազոտություն, որ ուսանողները վատ են սովորում, որովհետև համալսարանը Աբովյան փողոցի վրա է, ոչ թե Աշտարակում
Օնիկ Գասպարյանին կրկին կկանչեն քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
«Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում ավտովթար է եղել․ ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ
Աննա Վարդապետյանը կգա ընդդիմադիր պատգամավորի հետևից. «Ժողովուրդ»

Ռուսաստանի հետ միութենական պետության գովք անող ընդդիմությունը կգնա՞ քաղաքական ինքնասպանության

Նոյեմբերի 9-10-ը սպասվելիք հնարավոր նոր փաստաթղթի ստորագրումը ձախողելու նպատակով  Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը նախատեսում է  նույն օրերին հանրահավաք անցկացնել Երևանում։

Հնարավոր նոր փաստաթղթի ստորագրման մասին տեղեկություն մամուլում հայտնվել է «Ալիք Մեդիա» լրատվականի կողմից՝ հղում արված կայքի անանուն աղբյուրներին։ Թե  կոնկրետ ինչ փաստաթղթի  մասին է  խոսքը, ինչ բովանդակություն ունի այն և արդյոք իսկապես նախատեսվում է  ստորագրում՝ հանրությանը հայտնի չէ։

Ուշագրավ է, սակայն, որ ցույցի կազմակերպիչներ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն այս օրերին հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրուցում հայտարարել է, որ կան փակ խնդիրներ, որոնք և քննարկվել են հանդիպման ընթացքում։ Բայց ամենաուշագրավն այն է, որ եռակողմ հնարավոր նոր փաստաթղթի կողմերից մեկի՝ Ռուսաստանի դեսպանն ընդդիմադիրներին ասել է, որ նոր փաստաթղթի մասին ինքը տեղեկություն չունի։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Ռուսաստանի մասին խոսելիս, պետք է հիշենք, որ  այդ երկիրը գործընկեր ճանաչում է Նիկոլ Փաշինյանին․«Նախագահի մակարդակով հայտարարվում է, որ իր գործընկերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ այլ օղակներում շատ հնարավոր է, որ համագործակցում է  նաև այլ ուժերի հետ։  Շատ բնական է, որ դեսպանը հանձնարարություն չունի համագործակցել, աջակցել ընդդիմությանը։ Կամ դեսպանը դա անում է, բայց մամուլում ճշմարտությունը  չի հայտարարում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ քանի որ մեր ընդդիմությունը հայտարարում է, որ ինքը կողմ է Լենին-Ատաթուրք, Էրդողան-Պուտին պակտին, ենթադրելի է, որ նրանց ևս կան հանձնարարություն տվողիներ․ «Բայց նրանք բարձր մակարդակում չեն, հրապարակում չեն։ Շրջաբերականը գաղտնի է՝ կարդալ, ընդունել ի գիտություն ու թուղթն այրել»։

Ընդդիմությունը դեմ կգնա  դեմ մի փաստաթղթի, որի նախաձեռնողներից մեկը Ռուսաստանն է, հարցին ի պատասխան Արշակյանն ասաց․ «Ընդդիմության խնդիրը ստորագրել կամ չստորագրելն  չէ, նրանց խնդիրն է ապակայունացնել պետությունը։ Դա կարևոր բան է, նրանք դա են անում։ Նրանց համար կարևոր չէ՝ կա՞ փաստաթուղթ, թե՞ ոչ։ Դա լավ թուղթ է, թե ոչ՝ դա չէ իրենց համար կարևոր, կարևորը իշխանությանը թուլացնելն է, այս դեպքում՝ բանակցությունների սեղանի շուրջ նստած հայկական պետության ղեկավարությանը։ Նրանք հենց այդ խնդիրն են լուծում՝ հասարակության մեջ անվստահություն սերմանել ու թուլացնել իշխանությանը։ Իրենք հենց դա են անում։ Իշխանությունը դա պետք է իմանա ու չթուլանա»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝քանի դեռ ընդդիմությունն իր մոտեցումը չի արտահայտել, իրենց գործողությունները կարելի է դիտարկել բացառապես մանիպուլյատիվ դաշտում․ «Այստեղ պետականամետ որևէ նշույլ գոյություն չունի այդ բոլոր մարմնաշարժումների մեջ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանի խոսքերով՝ միութենական պետության գովք անող ընդդիմությունը որպես ի՞նչ պետք է դեմ գնա Ռուսաստանի հովանավորությամբ ստորագրվելիք հնարավոր փաստաթղթին․ «Սեփական երգը լռեցնելու կամ էքսիստենցիալ հարթության վրա քաղաքական ինքնասպանության ցանկություն այսպես կոչված ընդդիմության մոտ ես չեմ տեսնում ու պատճառ էլ չունեմ տեսնելու»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում