Ավելի դժվար է լինելու թուրքին իր կանգնած տեղից հետ շպրտելը. Խորհրդարանական ճեպազարույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ Պատգամավորն անդրադարձավ դեկտեմբերին Սյունիքից հայ զինծառայողներին հետ քաշելու հրամանին։ Ըստ վարչապետի՝ եթե զիջում չլիներ, նոր պատերազմ կլիներ։ Պատգամավորը նշեց, որ ՀՀ իշխանությունը և գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները կատարողը պետք է կառավարման և ռազմական կառավարման ընթացակարգի համաձայն իրականացներ գործողությունը՝ ձևավորեր կառավարման մարմին և ունենար իր կառավարման կետը, որտեղից էլ պետք է լինեին հրահանգները՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր։
«Այդպիսի գործողությունները, որոնք վերաբերում են ՀՀ սահմաններին, պետք է գրավոր հրամանով լիներ»։ Օհանյանը նկատեց, որ խորհրդարանում թեմայի մասին Փաշինյանի պատասխանի ժամանակ չի զգացվել, թե ի՞նչ կառույցի միջոցով է ինքն այդ որոշումը ընդունել։