Monday, 15 06 2026
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը

Նոր երանգներ հայ-թուրքական թեմայի մասին Անկարայի խոսքերում

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն CNNturk-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությանը, նշելով, որ Անկարան այդ թեմայի շուրջ խորհրդակցում է Ադրբեջանի հետ: Չավուշօղլուն նշել է, որ այդ թեման քննարկել է նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ վերջին հանդիպմանը: Թուրք նախարարը վերստին խոսել է Հայաստանից դրական ազդակների մասին, ասելով, որ Թուրքիան համարժեք կպատասխանի Հայաստանի կատարած դրական քայլերին: Չավուշօղլուն ըստ էության չի ասել որեւէ նոր բան, սակայն նրա խոսքում նշմարվում են նոր երանգներ:

Ի դեպ, երանգային «նորություն» նկատել էի նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանի անդրադարձում, որ օրեր առաջ նա արել էր Արցախի դեմ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ հերթական այցի ընթացքում: Նա խոսելով հայ-թուրքական հարաբերության մասին նշել էր, որ դրա համար կարեւոր է Ադրբեջանի հետ սահմանյին հարցի լուծումը եւ փոխադարձ ճանաչումը: Փաստորեն, Էրդողանը չէր խոսել այսպես կոչված «միջանցքային» նախապայմանի մասին, թեեւ, ինչպես նկատել էի, հնարավոր է դա այսպես ասած «պահի տակ» լռություն էր: Բոլոր դեպքերում, նոր երանգը հատկանշական էր, առավել եւս, որ երանգային նորությունը շարունակվում է նաեւ Չավուշողլուի խոսքում: Նա նշում է, որ հայ-թուրքական հարաբերության հարցում խորհրդակցում են Ադրբեջանի հետ: Թե հատկապես ինչ են խորհրդակցում եւ դրանցում ավելի շատ են համաձայնություններն ու ներդաշնակությունը, թե անհամաձայնությունն ու պատկերացումների եւ հետաքրքրությունների որոշակի տարբերությունը, պարզ չէ: Բայց այն, որ կա խորհրդակցություն, առնվազն նշանակում է, որ տողակատում կան իսկապես քննարկելու հարցեր եւ առնվազն որոշակի տարբերություններ, եթե ոչ շահերի, ապա առնվազն պատկերացումների առումով:

Ըստ ամենայնի, հենց այդ հանգամանքն է նաեւ Չավուշօղլուին «ստիպում» բարձրաձայնել, որ խորհրդակցում են Բաքվի հետ: Այլ կերպ ասած, կարող են եւ չխորհրդակցե՞լ: Համենայն դեպս այդ հարցի հիմք կարծես թե առկա է: Եվ բանն այստեղ ամենեւին այն չէ, որ Անկարան ի տարբերություն Բաքվի առավել այսպես ասած հանդուրժող է եւ բարյացկամ: Պարզապես, այլ են հավակնությունների, դիտարկումների եւ խաղի մասշտաբները, ըստ այդմ, եթե Բաքվի պարագայում մղումը այսպես ասած առավել նեղ է եւ նեղանում է նաեւ Հայաստանի հետ հարաբերության դիտարկման պրիզման, ապա Թուրքիայի դեպքում այն շատ ավելի լայն ու ընդգրկուն է, հետեւաբար առավել ընդգրկուն է դառնում հայացքը նաեւ հայ-թուրքական հարաբերության խնդրին: Սա հնարավորությու՞ն է Հայաստանի համար: Թերեւս այո: Գուցե ոչ շատ մեծ ու սկզբունքային, բայց հնարավորություն, որի օգտագործման ուղղությամբ պետք է տանել հանդարտ, լուռ եւ համբերատար աշխատանք: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի եւ արտգործնախարարի խոսքերում նոոր երանգները զուգորդվում են Ռուսաստանի հովանու ներքո եռակողմ ձեւաչափով Հայաստան-ՌԴ-Ադրբեջան նոր փաստաթղթերի հնարավոր ստորագրման վերաբերյալ հայկական եւ ռուսական մամուլում արտահոսքի ֆոնին, ինչպես նաեւ Պուտինի հայտարարության, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը չի կարող իրականացվել առանց Ռուսաստանի, եւ նույնիսկ Ռուսաստանից բացի այլ մասնակից պետք էլ չէ: Ընդ որում, հատկանշական է, որ Ադրբեջանում կարծես թե առանձնապես աղմուկ չբարձրացավ թե մեկի, թե մյուսի առնչությամբ: Ահա այդ ֆոնին, արդյո՞ք Թոււրքիան փորձում է Մոսկվային ակնարկել «եռակկողմ» խաղի իր հնարավորության մասին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, թե՞ Բաքվին «ակնարկել» բարձրաձայն, որ Ռուսաստանի հետ առանց Թուրքիայի հետ «խորհրդակցության» խաղալու դեպքում, Անկարան էլ կարող է Երեւանի հետ հարաբերության հարցում գործել առանց Ադրբեջանի հետ «խորհրդակցությունների»: Երանգները նոր են, շերտերը՝ բազում, հարցերը՝ շատ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում