Էստոնիայում Չինաստանի դեսպանատունը պահանջել է Դալայ-Լամայի հետ պաշտոնական բոլոր արարողությունները չեղյալ համարել:
Հայտարարության մեջ ասվում է, որ Էստոնիան խախտում է ինչպես միջազգային հարաբերությունների սկզբունքները, այնպես էլ Տիբեթի անկախությանը չնպաստելու իր խոստումը:
Դալայ-Լաման եռօրյա այցով ժամանում է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին: Այցի շրջանակներում նախատեսվում են նրա հանդիպումները Լիտվայի և Լատվիայի խորհրդարանականների, Էստոնիայի նախագահի և պաշտպանության նախարարի հետ:
Բացի այդ, Դալայ-Լաման ելույթ կունենա Տալլինի կենտրոնական հրապարակում:









































