Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Երուսաղէմի Սրբոց Հակոբեանց միաբանութիւնը իր անհամաձայնութիւնն է յայտնում «Կովերի պարտէզի» վերաբերեալ ստորագրուած համաձայնագրի առթիւ

Այսու գրով Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց ներքոստորագրեալ միաբաններս կը յայտնենք մեր անհամաձայնութիւնը «Կովերու պարտէզ»-ի տարածքին վրայ «եօթ աստղանի» հիւրանոց կառուցելու համաձայնագրի առնչութեամբ, որ ստորագրուած է 8 Յուլիս, 2021-ին, Երուսաղէմի Հայ Պատրիարք Տ. Նուրհան Արք. Մանուկեանի, Սուրբ Աթոռոյ Լուսարարապետ Տ. Սեւան Արք. Ղարիպեանի, եւ Կալուածոց Տեսուչ Տ. Պա-րետ Ծ. Վրդ. Երէցեանի կողմէ:

«Կովերու պարտէզ»-ի համաձայնագիրը ստորագրուած է առանց Տնօրէն եւ Միա-բանական ժողովներու քննարկման եւ վաւերացման, որը հակականոնական է, քանի որ այդպիսով անտեսուած է «Կանոն Միաբանական ուխտի» Յօդ. 67-ը, որը Տնօրէն Ժողովի իրաւասութեան ներքոյ կը դնէ կալուածներու տնօրինութեան հետ կապուած որեւէ որոշում, ինչպէս նաեւ անտեսուած է 2002, 2006 եւ 2015 թուականներուն Միա-բանական Ընդհանուր ժողովի կողմէ երիցս քուէարկութեամբ վաւերացուած եւ կանոն դարձած՝ «…մէկէն մինչեւ քսանհինգ տարի ժամանակաշրջան ընդգրկող որեւէ համա-ձայնագիր կը վաւերացուի Տնօրէն Ժողովի կողմէ, իսկ քսանհինգէն առաւելագոյնը քառասունինը տարիներու ժամանակաշրջան ընդգրկող համաձայնագրերը, Տնօրէն Ժողովը պարտի ներկայացնել Միաբանական Ընդհանուր ժողովին՝ վաւերացման հա-մար» որոշումը:

Աւելին՝ ըստ 2015 թ.-ին երիցս քուէարկութեամբ հաստատուած կանոնի «…մէկէն մինչեւ քսանհինգ տարի ժամանակաշրջան ընդգրկող համաձայնագրերը պիտի ստո-րագրուին նուազագույնը երեք անձերու կողմէ՝ Պատրիարք Սրբազան Հօր (Ս. Աթոռը թափուր ըլլալու պարագային, Տեղապահի կամ Պատրիարքական Փոխանորդի), Լու-սարարապետի, Տնօրէն Ժողովի Ատենապետի եւ Կալուածոց Տեսչի կողմէ, իսկ քսան-հինգէն առաւելագոյնը քառասունինը տարիներունը՝ նուազագոյնը երեք անձերու կողմէ՝ Պատրիարք Սրբազան Հօր (Ս. Աթոռը թափուր ըլլալու պարագային, Տեղապա-հի կամ Պատրիարքական Փոխանորդի), Լուսարարապետի, Միաբանական Ժողովի Ատենապետի եւ Տնօրէն Ժողովի Ատենապետի կողմէ: Ասոնցմէ Պատրիարք Սրբա-զան Հօր (կամ Տեղապահի), Միաբանական Ընդհանուր Ժողովի Ատենապետի ստո-րագրութիւնները պարտաւորիչ են»:

«Կովերու պարտէզ»-ի համաձայնագիրը Պատրիարք եւ Լուսարարապետ Սրբա-զան Հայրերէն զատ ստորագրած է նաեւ Կալուածոց տեսուչը, որը հակառակ է վերը բերուած կանոնին. Կալուածոց տեսուչը երբեք իրաւունք չունի ստորագրելու 26-49 տարուայ որեւէ համաձայնագիր, առաւել եւս 99 տարուայ համաձայնագիր:

Վերոյիշեալ համաձայնագիրը ստորագրելէ ետք, Կալուածոց Տեսուչ Տ. Պարետ Ծ. Վրդ. Երէցեան, առանց Պատրիարք Սրբազան Հօր գիտութեան քանի մը յայատարա-րութիւններ հրապարակեց Պատրիարքութեանս ֆէյսպուքեան էջին վրայ, որոնց մէջ կը պնդէ որ՝ թէ՛ Տնօրէն Ժողովը եւ թէ՛ Միաբանական Ընդհանուր Ժողովը տուած են իրենց համաձայնութիւնը եւ օրհնութիւնը:

Այսու գրով կը յայտնենք, թէ այդ յայտարարութիւնները իրականութեան հետ որեւէ աղերս չունին: Ո՛չ Տնօրէն եւ ո՛չ ալ Միաբանական ժողովները լուր ունեցած են այս գործարքէն: Սուրբ Աթոռոյս երկու գերագոյն մարմինները՝ Տնօրէն եւ Միաբանական ժողովները չեն քննարկած եւ ոչ ալ իրենց համաձայնութիւնն ու օրհնութիւնը տուած են վերոնշեալ համաձայնագրի ստորագրման համար:

Վանքին, Պատրիարքարանին եւ Ժառանգաւորաց Վարաժարանին ու Ընծայարա-նին կից հիւրանոցի կառուցումը պիտի մեծ անյարմարութիւններ ստեղծէ եւ խաթարէ Պատրիարքութեան եւ հոգեւոր կրթօջախի բնականոն կեանքը, գործունէութիւնն ու անդորրը՝ մեծապէս վտանգելով ապագայ մեր առաքելութեան իրականացումը:

Ամփոփելով կ’ուզենք յատուկ ընդգծել, որ Երուսաղէմի Սուրբ Աթոռը համահայ-կական արժէք է եւ այն բոլոր դարերու ընթացքին եղած է համայն հայութեան ուշա-դրութեան եւ հոգածութեան ներքոյ: Անոր գոյութեան եւ պահպանման մէջ ներդրում ունեն ինչպէս Սուրբ Աթոռի անձնազոհ միաբաները՝ իրենց նուիրեալ ծառայութեամբ, այնպէս ալ ողջ հայ ժողովուրդը՝ իր բարոյական եւ նիւթական աջակցութեամբ: Հետե-ւաբար, այս սրբազան ժառանգութեան հետ պէտք է վարուիլ խիստ զգուշօրէն եւ բար-ձըր պատասխանատուութեամբ՝ միշտ պահելով Սուրբ Աթոռոյս Կանոնադրութիւնը, որպէսզի չվտանգուի անոր դարաւոր երթը եւ յաջորդ սերունդներուն ժառանգելը:

27 Հոկտեմբեր, 2021

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում