Եվրամիությունը Մոլդովային 60 մլն եվրո կհատկացնի էներգետիկ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու նպատակով: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ամփոփելով Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցայի հետ հանդիպումը:
Ներկայում պետությունում կա գազի դեֆիցիտ, քանի որ սեպտեմբերի վերջին «Գազպրոմ»-ի հետ համաձայնագրի ժամկետն ավարտվել է:
«Գազպրոմ»-ը պահանջում է մարել 709 մլն դոլարի պարտքը: