Այսօր Հրազդան է այցելել Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Նա եղել է Հրազդանի Աղբյուրակ թաղամասում, ծաղկեպսակ դրել հուշարձան-կոթողին, որից հետո ուղևորվել է Հրազդանի Մեղրաձոր գյուղ՝ այցելելով «Պատանի Երկրապահ» ռազմաուսումնական բազա:
Մանվել Գրիգորյանը Հրազդանի տարածաշրջանից Արցախյան պատերազմին մասնակցած մի խումբ ազատամարտիկների հանձնել է կառավարական, ՊՆ, 5-րդ բրիգադի, ԵԿՄ հուշամեդալներ, ևս 15 ազատամարտիկների՝ պատվոգրեր:
Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ նախկին պատգամավոր և Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանից հետաքրքրվեցինք, թե նա հանդիպում ունեցե՞լ է Մանվել Գրիգորյանի հետ, ինչին ի պատասխան Միքայելյանն ասաց, որ ինքն Արարատում ժողովների է մասնակցում, ուստի հանդիպում տեղի չի ունեցել:









































