ԱՄՆ ոստիկանությունը հայտարարել է, որ հայտնաբերել է Ռեմբրանդտի՝ կիրակի օրը Ritz-Carlton հյուրանոցից գողացված
«Դատավճիռ» նկարը:
Հիշեցնենք, որ առևանգումը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Մարինա Դել Ռեյ քաղաքի Ritz-Carlton հյուրանոցում անհայտ այցելուն շեղել էր հսկիչի ուշադրությունը` նրան հարցուփորձ անելով մեկ այլ նկարի մասին, որը ինքն իբր ցանկանում էր գնել:
Միաժամանակ Associated Press գործակալությյունը նշում է, որ հանցագործության մանրամասները դեռ չեն պարզվել: