«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ որոշել են հանրահավաքներ կազմակերպել: Սա որքանով է կապված նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր երկու փաստաթղթի ստորագրման հետ: Հանրային մոբիլիզացիա արդյոք հնարավոր է ակնկալել՝ հաշվի առնելով, որ «Հայաստան» դաշինքը շատ երկար ժամանակ հանրահավաքներ արեց, բայց մոբիլիզացիա չեղավ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ: