Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն և ֆինանսների նախկին նախարար Վիկտոր Պինզենիկը չներկայացան դատարան՝ Յուլյա Տիմոշենկոյի գործով վկայություն տալու համար:
Հիշեցնենք, որ դատարանը քննում է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կողմից Ռուսաստանի հետ գազային համաձայնություններ կնքելիս չարաշահումներ թույլ տալու մասին գործը:
Նախկին նախագահ Յուշչենկոյի գրասենյակից հայտնել են, որ նախագահը դեռ չի վերադարձել արձակուրդից և քաղաքում չի գտնվում: Այդ պատճառով դատավորը կարդացել է նախաքննության ժամանակ նախկին նախագահի տված ցուցմունքը:










































