Monday, 15 06 2026
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»

Ռուսաստանի լկտի դերակատարությունն ակնհայտ էր դեռ պատերազմի սկզբից, հիմա էլ Ադրբեջանին անցած տարածքները գրավիչ են նրանց բիզնես նախագծերի համար

Ռուսական ընկերությունները պատրաստ են մասնակցել 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Որքան ես հասկանում եմ, խոսքը գնում է այն շրջանների մասին, որոնք Ադրբեջանին են վերադարձվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ.նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Ռուսական օպերատորները պատրաստ են մասնակցել այդ տարածքների հետկոնֆլիկտային վերականգնմանը»,- ասել է նա։

Զախարովան հայտնել է, որ հուլիսի 23-ին համագործակցության հեռանկարային ոլորտները որոշելու համար Բաքվում գտնվել է բիզնես-առաքելություն՝ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի գլխավորությամբ, իսկ նոյեմբերի 17-18-ը ռուսական ընկերությունների խումբը ծրագրում է կրկին այցելել Ադրբեջան: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ ռուս-ադրբեջանական փոխգործակցության և կոոպերացիայի գործնական իրականացման օրինակներից մեկը հոկտեմբերի 4-ին Ջաբրայիլի շրջանում տեղի ունեցած «ԿԱՄԱԶ» համատեղ սպասարկման կենտրոնի և «Գյանջայի ավտոմոբիլային գործարան» արտադրական միավորման հիմքի հիմնարկեքի արարողությունն է: «Մենք, իհարկե, շահագրգռված ենք Ադրբեջանում ռուսական գործարար ներկայության ընդլայնման մեջ և նման համատեղ աշխատանքը դիտարկում ենք որպես Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ։ Դրան ամեն կերպ կաջակցենք», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պատերազմի ամենասկզբից էլ Ռուսաստանի դերակատարությունն ու մոտիվները պարզ էին․«Ակնհայտ էր նաև, որ դա մի մեծ գործարք է։ Ռուսաստանը թե՛ ֆինանսապես  մեծ  օգուտներ ստացավ այդ պատերազմից և թե՛ քաղաքականապես։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչքան գումար է  ստացել, բայց դա չհասկանալը միամտություն կլիներ։ Կրկնում եմ՝ Ղարաբաղը այդ մեծ ռուս-ադրբեջանական գործարքի մի մասն էր»։

Ըստ Օհանջանյանի՝ Մարիա Զախարովայի հայտարարությունն էլ պետք է դիտարկել հնց այդ կոնտեքստում․«Հենց սկզբից էլ Ռուսաստանը վաճառել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին, որպեսզի հետո մեծ դիվիդենտներ ստանա տարբեր նախագծերին  մասնակցելու համար։ Սա իր մեջ ներառում է նաև կոմունիկացիաների ապաշրջափակումը։ Այն տարածքներն էլ, որ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ շատ  գրավիչ են տարբեր բիզնես նախագծերի համար։ Ու ինձ համար Ռուսաստանի վարքագիծն ամենասկզբից էլ հստակ էր»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ  թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի իշխանությունները, ընդդիմությունը  հստակորեն հասկանում են Ռուսաստանի  վարած  լկտի քաղաքականությունը․«Ռուսաստանն այսօր մի մեծ, անդուր ոսկոր է ամբողջ միջազգային հանրության, քաղաքակիրթ աշխարհի կոկորդում, բայց ոչ ոք ռիսկ չի անում վերցնել այն ու պարզապես դեն նետել կամ այնպիսի քաղաքականություն վարել, որը Մոսկվային կստիպի հարգել միջազգային կանոնները։ Մյուս կողմից էլ՝ թե ընդդիմությունը և թե՛ իշխանությունը չեն տեսնում Ռուսաստանին այլընտրանք։ Այսպիսի մոտեցումն էլ գալիս է այն բանից, որ միջազգային հանրությունը վերջին մի քանի տարիների ընթացքում իրենց թույլ է պահել։ Դա ակնհայտորեն երևում էր նաև Աֆղանստանում, այլ շրջաններում ևս։ ԱՄՆ-ն ու արևմտյան այլ երկրներ իրենց դիրքերը զիջում էին թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին, Չինաստանին ու Թուրքիային։ Հիմա  աշխարհի մեծ վերաձևում է տեղի ունենում։ Մենք արդեն որպես զոհ ներգրավված ենք այդ վերափոխման մեջ, բայց պետք է  նկատի ունենանք նաև պատմության դասերը, երբ զոհը դառնում է հզոր երկիր։ Նկատի ունեմ՝ Գերմանիան, Չինաստանը․․ այդ երկրները ժամանակի ընթացքում ցույց տվեցին իրենց հզորությունը։ Մենք ևս ունենք այդ ինտելեկտուալ պոտենցիալը։ Ուստի պետք է առողջ ուժեր ներգրավվենք ու մտածենք մեր ժողովրդի ապագայի մասին»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում