Չինացի իրավապաշտպան Գաո Չժիշենայի եղբայրը իր բլոգում մարդկանց խնդրել է 16 ամիս առաջ կորած եղբոր մասին ցանկացած տեղեկություն տրամադրել:
Չինաստանի իշխանությունները հրաժարվում են պատասխանել այն հարցին, թե արդյոք իրավապաշտպանը բանտո՞ւմ է գտնվում: Նրան 2006թ. դատապարտել էին պայմանական ազատազրկման այն բանի համար, որ նա կոչ էր անում տապալել իշխանություններին:










































