Tuesday, 14 05 2024
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
10:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

Որպեսզի այսօր լուծենք մեր խնդիրները, պետք է շատ աշխատենք և կենտրոնանանք ապագայի վրա. Արմեն Սարգսյանը և Նուբար Աֆեյանը քննարկում են անցկացրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ի շրջանակում «Ապագայի զրույցներ» խորագրով քննարկում է ունեցել ամերիկյան «Moderna» ընկերության համահիմնադիր և նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Արմեն Սարգսյանի և Նուբար Աֆեյանի զրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

Նախագահ Արմեն Սարգսյան – Ուրախ եմ այս քննարկման համար, սակայն ցավում եմ, որ չկարողացաք գալ Դիլիջան՝ անձամբ ներկա լինելու «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ին: Հուսով եմ՝ կկարողանաք գալ հաջորդ տարի՝ սեպտեմբերին, STARMUS-ի հետ համատեղ կազմակերպվելիք գագաթնաժողովին:

Ցանկանում եմ լսել Ձեր կարծիքը մի քանի թեմաների վերաբերյալ: Դրանցից մեկը նորարարությունների դերակատարումն է: Ժամանակները փոխվել են: Եթե գիտության, տեխնոլոգիաների պատմության մեջ մենք ունեցել ենք արդյունաբերական հեղափոխություններ, և մարդիկ տևական ժամանակ օգուտներ էին քաղում այդ հեղափոխություններից, իմ կարծիքով, հիմա հեղափոխությունները գրեթե ամեն օր են տեղի ունենում: Եվ այս ամենի հիմքում նորարարությունն է: Կցանկանայի լսել, թե ինչպես է այս նորարարությունը տրանսֆորմացիայի ենթարկում աշխարհը, և ինչպես է ինքը՝ նորարարությունը, ենթարկվել տրանսֆորմացիայի: Այսօրվա նորարարությունը տարբերվում է 10-20 տարի առաջվա նորարարությունից:

Նուբար Աֆեյան – Նախ և առաջ, պարոն նախագահ, շնորհակալ եմ, հրավերի համար: Ցավում եմ, որ չկարողացա անձամբ ներկա լինել: Այն ամենը, ինչ անում եք այսօր, մեծապես առնչվում է նաև իմ ոլորտին:

Նորարարության հիմնական գործառույթն է՝ դառնալ որևէ գործընթացի կամ առարկայի բարելավված տարբերակը, որն օգտակար կլինի այն մարդու համար, ով դա կիրառում է: Դա առաջընթացի շարժիչ ուժն է: Կարծում եմ՝ մարդկային վիճակի անբաժան մասն է նորարարությունների գնալը, բարելավվելը: Սակայն նորարարությունն ավելի ու ավելի շատ վերածվել է ապրանքի:

Կա նորարարությունների բազային մակարդակ: Ի տարբերություն նորարարությունների բազային մակարդակի, մենք իրական կարիք ունենք բեկումնային նորարարությունների: Կարիք ունենք երևույթների, որոնք որոշակի տարածքում իսկապես կփոխեն հնարավորությունների կորը: Եվ դրանք իրենց բնույթով թվում են անկանխատեսելի և պատահական։

Եթե իսկապես փորձում ես մտածել բեկումնային նորարարությունների մասին, դու պետք է նայես ապագային, այլ ոչ թե առաջնորդվես ներկայով: Պետք է աշխատել այն ուղղությամբ, թե ինչ է լինելու, այլ ոչ թե արդեն իսկ գոյություն ունեցող ուղղությամբ:

Նախագահ Արմեն Սարգսյան – Իսկ ի՞նչ կարող եք ասել COVID-ի մասին: Երբ ասում ենք COVID, մեզնից շատերը մտածում են Ձեր մասին, հնարավոր է՝ «Moderna»-ի, պատվաստվելու պատճառով: COVID-ը, որպես համաշխարհային իրադարձություն, որևէ ազդեցություն ունեցե՞լ է նորարարությունների զարգացման գործընթացներում, օգնե՞լ է, թե խանգարե՞լ:

Նուբար Աֆեյան – Կարծում եմ՝ համավարակն, ընդհանուր առմամբ, էական ազդեցություն ունեցել է և կունենա…

Նախագահ Արմեն Սարգսյան – Այն արագացուցիչ է:

Նուբար Աֆեյան – Ինչ-որ առումով այն արագացուցիչ է, սակայն, նաև որոշակիորեն դանդաղեցրել է որոշակի ոլորտների աշխատանքը, նույնիսկ դեղագործական արդյունաբերության: Իհարկե, համավարակի դեմ պայքարի համար պատվաստանյութերի պատրաստման, ախտորոշումների ոլորտում ահռելի արագացում եղավ, քանի որ ժամանակը սկսվեց տարբեր կերպ արժևորվել՝ պայմանավորված մարդկային կյանքերի կորստով: Համավարակի պարագայում, երբ մեկ օրվա ընթացքում հազարավոր մարդիկ սկսեցին մահանալ, շատերը ասացին, որ պետք է արագացնել և զուգահեռաբար փորձարկումներ անել, 6 ամիս չսպասել յուրաքանչյուր քայլից առաջ: Դեղագործական ոլորտում վատն այն է, որ մնացած հիվանդությունների կլինիկական փորձարկումները դադարեցվել կամ դանդաղել են:

Համավարակը մեծապես դանդաղեցրել է դեղորայքի պատրաստման, կլինիկական գործընթացները: Նման համավարակները և՛ տալիս են, և՛ վերցնում են, և այս դեպքում, կարծում եմ, որ այն հավասարապես տվել և վերցրել է:

Նախագահ Արմեն Սարգսյան – Նորարարությունների ոլորտում տեղի ունեցող գործընթացն այս նոր աշխարհում դասական չէ, և ես նախընտրում եմ այն անվանել քվանտային: Այն քվանտային է, քանի որ դու չես գնում Ա-ից դեպի Բ, այլ՝ գնում ես դեպի ապագա, և հետո, հնարավոր է, հաշվարկում ես հավանականությունը, թե ինչպես հասնել այնտեղ՝ հնարավոր բոլոր ճանապարհներով: Անշուշտ, նորարարությունը մեկ կոնկրետ ոլորտում մեկուսացված չէ: Այս քվանտային աշխարհը կամ այս արագորեն զարգացող աշխարհը զարգանում է ոչ միայն կենսատեխնոլոգիաների, դեղագործության ոլորտներում, այլ նաև արհեստական բանականության, ՏՏ և շատ այլ բնագավառներում:

Քանի որ Դուք այս ամենի մեջ եք, ըստ Ձեզ, ինչպե՞ս են այս ոլորտները միասին աշխատում, այլ ոլորտների զարգացումները կամ այլ նորարարությունները ինչպիսի՞ ազդեցություն են ունենում Ձեր ոլորտի ՝ կենսատեխնոլոգիաների ու դեղագործության վրա:

Նուբար Աֆեյան – Մեր նորարարության մեթոդաբանությունը, որը վերջերս ենք ձևակերպել որպես այդպիսին, հիմնված է այն բանի վրա, որ դու պետք է բազմաթիվ լուծումներ գտնես, հնարավոր դեպքեր կանխատեսես և թողնես, որ դրանք մրցակցեն՝ օպտիմալ տարբերակ գտնելու համար: Դա է արագ առաջընթաց գրանցելու ճանապարհը, այն պետք է նաև լինի մարդակենտրոն, ծրագրված: Աշխարհում մարդիկ են դարձել պատասխանների հիմնական շարժիչները, և նպատակաուղղված մարդիկ արժեքավոր են: Ամենամեծ տեխնոլոգիական առաջխաղացումներից մեկը, ըստ էության, արհեստական բանականությունն է ու մեքենայական ուսուցումը:

Նախագահ Արմեն Սարգսյան – Եթե ցանկանում ես հասկանալ, թե ինչ է կատարվում մեխանիկայի կամ քվանտային մեխանիկայի աշխարհում, կենսաբանության ոլորտում, որն, ըստ էության, կրկին, ինչպես նշեցիք, քվանտային մեխանիկան է, ապա պետք է բոլոր հնարավոր տարբերակները դիտարկես: Անշուշտ, այդ նույն գաղափարը հնարավոր է կիրառել ոչ միայն քվանտային մեխանիկայում, կենսաբանության, արհեստական բանականության ոլորտներում, այլև մեր սոցիալական վարքագծում:

Իմ երրորդ և վերջին հարցով ցանկանում եմ Ձեզ դիմել որպես հայի. Դուք ապրում եք Սփյուռքում , իսկ ես ապրում եմ Հայաստանում։ Հայաստանը փոքր երկիր է, ունի շատ ավելի մեծ սփյուռք: Մենք բոլորս տեսլական կամ երազանք ունենք՝ Հայաստանը դարձնել գլոբալ նորարարությունների կենտրոն: Դա է հիմնական ճանապարհը, որպեսզի մեր երկիրը զարգանա, ավելի ուժեղ լինի և իր ներդրումն ունենա աշխարհում: Պատմությունն ապացուցել է, որ Հայաստանը կարող է շատ նորարար լինել: Դուք մեկն եք պատմության ապացույցներից, որ հայկական միտքը կարող է լինել նորարար: Եվ ավելի քան բնական է՝ փորձել Հայաստանը դարձնել նորարարական կենտրոն:

Ո՞րն է առաջ գնալու ճանապարհը: Արդյոք այն լինելու է դասական, թե մենք կրկին պետք է ավելի քվանտային մտածենք՝ Հայաստանը Ա կետից, որտեղ գտնվում ենք, տանելու դեպի ցանկալի Բ կետ, որտեղ այն լինելու է շատ ավելի ուժեղ և նորարարությունների կենտրոն:

Նուբար Աֆեյան – Կարծում եմ, որ որքան ավելի փոքր ես, այնքան նորարարությունն ավելի շատ է քեզ համար դառնում ելքի ուղի:

Մեր ամենամեծ մարտահրավերը մեր մտածելակերպն է: Գուցե սա անվանենք Մտածելակերպերի գագաթնաժողով, քանի որ այստեղ, ցավոք, մենք ունենք լուրջ հակամարտություն: Անշուշտ, մարտահրավերը կապված է ապագայի հետ:

Թույլ տվեք բերել հետևյալ օրինակը. երբ մարդիկ տառապում են ներկայում, մարդկային բնույթից ելնելով՝ նրանք չեն մտածում ապագայի մասին: Անգամ, երբ ներկայիս խնդիրների լուծումը հաճախ ի հայտ է գալու ապագայից: Եվ քանի դեռ ժամանակ չես հատկացնում, որ ապագան ինչ-որ կերպ միջամտի ներկային, այդպես էլ մնալու ես ներկայի մեջ: Վերջին շուրջ 20 տարիների ընթացքում Հայաստանում զարգացման ծրագրերի մեջ ներգրավվելով՝ ես եկել եմ այն մտքին, որ այս երկու մտածելակերպերը, ցավոք, հակասում են իրար: Բնական է, որ բնակվելով Սփյուռքում, հայերը, նախ, հասանելիություն ունեն շատ տարբեր մտածելակերպերի և, երկրորդը, չեն տառապում երկրի այդ օրվա խնդիրներով: Հետևաբար, նրանք բնական կերպով արդեն հարցերին մոտենում են այդ տեսանկյունից:

Հարցը հետևյալն է՝ արդյոք հնարավոր է մտավոր, սոցիալական տարածք նման մտածելակերպի համար, որպեսզի նրանք կարողանան պահպանել իրենց գոյությունը, որպեսզի բույսերը կարողանան արմատավորվել պարտեզում, թե՞ հողը նրանց մշտապես կմերժի՝ հասկանալի պատճառներից ելնելով:

Չեմ ցանկանում մտնել քաղաքական հարցերի մեջ, սակայն մարդիկ ընտրում են կառավարություններին՝ ելնելով այն մտքից, թե ինչ կարող են դրանք անել իրենց համար այսօր և ցավոք, ոչ նրա համար, թե ինչ են անելու վաղը: Եվ եթե այսօրվա համար միակ լուծումը կենտրոնանալն է նրանց վրա, ովքեր հետաքրքրված են միայն այս օրով, շատ բարդ է պատկերացնել…

Նախագահ Արմեն Սարգսյան – Քաղաքականությունը խոստումների արվեստ է:

Նուբար Աֆեյան – Ցավոք, դրանք անիրատեսական խոստումներ են այսօրվա մասին: Այդ խոստումները կարող են շատ ավելի իրատեսական լինել, եթե որոշ ժամանակ հատկացվի դրանց: Սակայն ժամանակը սովորաբար գերազանցում է ընտրությունների ցիկլը: Սա մի հարց է, որտեղ մենք՝ որպես հայեր, պետք է հետ գնանք հազարավոր տարիների պատմության մեջ և գտնենք ճանապարհ՝ նստելու սեղանի շուրջ ու հասկանալու, թե ինչպես կարող ենք տարբեր տեղերում բնակվող հայերին ստիպել հավատալու վերածնված Հայաստանի ու հայերի գաղափարին, և ինչպես միավորել հնարավորությունները, որոնք կարող են ի հայտ գալ ապագայում, հետահայաց մտածելակերպից: Միայն դրանից հետո, կարծում եմ, նորարարությունը կդառնա առաջընթացի գործիք, միայն դրանից հետո կարելի է ակնկալել համագործակցություն: Սա է այն մեծ մարտահրավերը, որի առջև բոլորս կանգնած ենք:

Նախագահ Արմեն Սարգսյան – Ես լիովին համամիտ եմ, որ այսօրվա խնդիրների լուծումն ապագայում է։ Եվ որպեսզի այսօր լուծենք մեր խնդիրները, մենք պետք է շատ աշխատենք և կենտրոնանանք ապագայի վրա: Հակառակ դեպքում, եթե կանգ առնենք միայն այսօրվա վրա, մենք երբեք դա չենք անի: Այսօրն ավելի կապված է անցյալի, քան ապագայի հետ: Համաձայն եմ, որ պետք է այսօրվա խնդիրները լուծելու համար կենտրոնանանք վաղվա վրա, աշխատենք վաղվա օրվա համար, զարգացնենք տարբեր ուղղություններ վաղվա համար:

Ես նաև համաձայն եմ այն հարցում, որ Հայաստանում և Հայաստանից դուրս ապրելը երկու տարբեր մտածելակերպ է ենթադրում: Դրսում բնակվելը բացում է հնարավորություններ, նոր մտածելակերպեր: Հենց այդ պատճառով էլ, երբ այսօր խոսում ենք Հայաստանի մասին, մտածում ենք երկու մոդելի մասին: Մեկը փակ մոդելն է, որը գերիշխում է այսօրվա Հայաստանում: Իսկ մյուսը բաց մոդելն է, որի դեպքում մենք պետք է աշխատենք աշխարհի և մասնավորապես հայկական Սփյուռքի հետ:

Որպես Հանրապետության նախագահ, ես աշխատում եմ Սահմանադրությունը փոխելու ուղղությամբ, որը թույլ կտա նաև Ձեզ, հարգելի Նուբար, որպես Հայաստանի անձնագիր ունեցող հայի, ցանկացած պահի գալ և ծառայել երկրին՝ բերելով ոչ միայն Ձեր ունեցած գիտելիքը, փորձառությունը, այլև մտածելակերպը, որը գլոբալ է: Ահա, թե ինչի կարիք ունի մեր երկիրը:

Նուբար Աֆեյան – Ես ողջունում եմ Ձեր այդ նախաձեռնությունը, կարծում եմ՝ դա կարևոր քայլ է: Ինձ նման հազարավոր մարդիկ կան, ովքեր բոլորն էլ ունեն նույն իդեալիստական մտածելակերպը՝ ունենալ ավելի լավ հայկական պետություն։ Սակայն ինչ-որ չափով նրանց գործողությունները սահմանափակված են:

Այս ամենը մեծապես կապ ունի նաև հավատի հետ: Ես մշտապես մարդկանց ասում եմ, որ մեծ առաջընթացը նախ և առաջ հավատի թռիչքն է: Իսկ հավատի թռիչքները նախ և առաջ հիմնված են այն համոզմունքի վրա, որ նման թռիչք կատարելով՝ կհայտնվես ավելի լավ վայրում: Այդ հավատը սնվում է մարդու կարողությամբ՝ պատկերացնելու և հավատալու նրան, ինչ պատկերացնում ես: Եթե չկարողանաս հավատալ նրան, ինչ պատկերացնում ես, ապա նախ՝ կլինես ընկճված վիճակում և, երկրորդը, չես կարող առաջընթաց ունենալ: Ուստի, պատմականորեն հավատի խորը արմատներ ունեցող երկրի համար բնազդներից մեկը պետք է լինի հավատալն ապագային: Մենք պետք է գտնենք դա մեր պատմության, մեր մշակույթի մեջ, որպեսզի կարողանանք կրկին հավատալ ավելի լավ ապագային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում