Ղազախստանում գիտնականները ստեղծել են հակակորոնավիրուսային պատվաստանյութ՝ նախատեսված կատուների համար։ Naruvax-C19-ը մշակվել է Ղազախստանի Ազգային ագրարային հետազոտական համալսարանի Պատվաստումների միջազգային կենտրոնի կողմից:
Պատվաստանյութը ներկայացվել է Նուր-Սուլթանում անցկացված Kazagro/Kazfarm-2021 միջազգային ցուցահանդեսում։
Շնորհանդեսի ընթացքում նշվել է, որ որոշ ընտանի կենդանիներ, մասնավորապես՝ կատուները, նույնպես ենթարկված են վարակման ռիսկին և կարող են նպաստել վիրուսի մուտացմանը։
«Դեղը փորձարկվել է կատուների վրա և լիովին անվտանգ է: Ապահովում է վարակի դեմ պաշտպանություն: Այս պատվաստանյութի օգնությամբ հնարավոր կլինի կենդանական աշխարհը պաշտպանել վարակից»,- նշել են մշակողները։