Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

«Բաքվի ղեկավարը պատրանքների մեջ է, Թեհրանն անպատասխան չի թողնի նրա հակաիրանական հայտարարությունները»

Բաքվի պաշտոնյաները, հատկապես նախագահ Իլհամ Ալիևը, շարունակում են հակասական հայտարարություններ անել Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության և սահմանների վերաբերյալ:

Ադրբեջանի միապետ ղեկավարը, Հայաստանին  և Իրանին մեղադրելով  Արևմուտք թմրանյութեր արտահանելու մեջ, կարևորել  է  գերիների փոխանակման ոլորտում Ադրբեջանի  և Հայաստանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ 2020 նոյեմբերի 9-ին ստորագրված երակողմ համաձայնության դրույթների իրականացումը :

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ շահմուրադյանի խոսքերով՝ կասկած չկա, որ Ալիևի հակասական հայտարարությունները բխում են  նրա քաղաքական հետին նպատակներից ինչին սատարում են Իսրայելը և Թուրքիան․«Այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս ելույթ ունեցավ  վիրտուալ ձևաչափով անցկաված ԱՊՀ համաժողովում ստելով, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի պատերազմում ձերբակալված բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանի կառավարությանը, իսկ դրա դիմաց Հայաստանը հանձնել է Ադրբեջանի  գերիներին: Մինչ դեռ, Հայաստանում չկան ադրբեջանցի ռազմագերիներ, որ Երևանը նրանց հանձնի Բաքվին։Իլհամ Ալիևի հայտարարությունից երկու օր անց, նա Հայաստանին մեղադրեց Իրանի մասնակցությամբ դեպի Արեւմուտք թմրանյութերի լայնածավալ շրջանառության մեջ: Ակնհայտ է, որ կեղծ մեղադրանքները, որոնք հերքվել են Իրանի և Հայաստանի իշխանությունների կողմից, ցույց են  տալիս, որ Ադրբեջանի նախագահը,կատարում է  իր տերերի, Իսրայելի և Թուրքիայի պատվերները որպես խաղալիք և Թեհրանի և Բաքվի հարաբերությունների ընդլայնմանը դեմ հանդես եկող որոշ օտարերկրյա կառավարություններին հաճոյանալու համար է հանդես գալիս նման անհեթեթ հայտարարությամբ: Սակայն որքա՞ն է նա կարող շարունակել Իրանի դեմ իր պատվիրատուների պահանջները, արանց նկատի առնելու իր հարավային հզոր հարևան Իրանի համբերության շեմը անցնելու վտանգը։ Իլհամ Ալիևը այն պայմաններում է հանդես գալիս Իրանի ազգային շահերին հակասող կեղծ հայտարարություններով, երբ ավելի վաղ  կոչ էր արեց ընդլայնել իր երկրի հարաբերությունները Թեհրանի հետ:»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Շահմուրադյանի՝  Ադրբեջանի ինքնակալ և գոռոզ ղեկավարի կեղծ ու հակասական հայտարարություննը արժանացել են իրանական պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու հասարակության և մասնավորաբար ԶԼՄ-ների բուրն և հաճախ կոշտ հակազդեցության ու կտրուկ պատասխանների։ Այս օրերին Իրանական ԶԼՄ-ները ողողված են հակադրբեջանական հոդվածներով ու  և փորձագետների մեկնաբանություններով, չնայած որոշ ադրբեջանամետ շրջանակներ ևս փորձում են մի կերպ կոծկել Ալիևի սին ու անհեթեթ հայտարարությունը Իրանի նկատմամբ և ցավոք որոշ հայկական մոլորված շրջանակներ ևս անգիտակցաբար ջուր են լցնում ադրբեջանամետ հոսանքների հակաքարոզչական ջրաղացին, սակայն Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն ի պատասխան Ադրբեջանի նախագահի անիրատեսական հակաիրանական հայտարարություններին, Թվիթերում գրել է. «Զգուշացեք սատանայի ծուղակներից, որոնց համար կարող եք թանկ վճարել»:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին սուր արձագանք է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիևի՝ Իրանի և Հայաստանի մասին արված ստահոդ հայտարարություններին այն մասին, թե իբր Հայաստանն ու Իրանը համագործակցել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում․«Շամխանին թվիթերի էջում շեշտել է, որ հարևանության սկզբունքներն անտեսելը և կեղծ հայտարարությունները չեն կարող տակտի նշան լինել: «Թմրամիջոցների դեմ պայքարում աշխարհի կողմից հերոս ճանաչված երկրի դեմ մեղադրանքը չի կարող այլ ազդեցություն ունենալ, քան մեղադրողի խոսքերի հերքումը:  Զգուշացեք սատանայի թանկարժեք ծուղակներից»:Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար նման կոշտ հակադարձումը  Ադրբեջանի նախագահի հասցեին վկայում է այն մասին, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն մարմինները և ԱԳ նախարարության պաշտոնատարները քաջ գիտակցում են որ Ադրբեջանի նախագահ, արտատարածաշրջանային երկրների  հակաիրանական գործողությունների ազդեցության տակ է համարձակվում նման անհիմն և սադրիչ հայտարարություններ է արել Թեհրանի դեմ, որի հարաբերությունները վերջերս բավական ընդլայնվել են Հայաստանի հետ, ինչը կարող է  բացասական ազդեցություն ունենալ երկու հարևան երկրների հարաբերությունների վրա: Մասնավորապես, այդ գործողությունների նպատակն է խաթարել Իրանի և Հայաստանի հարաբերությունները: Ավելին Ադրբեջանի ինքնակալի անհիմն մեղադրանքը ծրագրված  ու Իրանի թշնամիների կողմից սադրիչ գործընթաց է, որի հետևում թաքնված են քաղաքական հետին նպատակներ, որոնք դրսևորվում են Իրանի սահմանների շուրջ տեղի ունեցող տեղաշարժերով,  անկասկած իրանի տեսակետից այս սադրիչ գործողությունները հրահրվում են տարածաշրջանում Իսրայելի և Թուրքիայի ջանքերով Իրանին տարաշաշրջանում մեկուսացնելու նպատակով: Փաստն է, որ Իրանի պաշտոնյաների մեկնաբանությամբ Իսրայելը փորձում են խաթարել Իրանի և Հայաստանի  հարաբերությունները և Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ և Ալիևի կամայական մասնամցությամբ խարնել տարածաշրջանային հավասարումը հօգուտ Իրանի թշնամիների»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Իրանի  ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին սուր արձագանքը Բաքվի ինքնակալին վկայում է այն մասին որ Իրանև արդեն զգացել է որոշ արտատարածաշրջանային ուժերի կողմից Ադրբեջանի ուղղությամբ իր դեմ գործադրվող քարոզչական և մի գուցե ռազմական սպառնալիքի վտանգը Իրանի   դեմ ուղղված Բաքվի պաշտոնյաների թշնամական դիրքորոշումը։ Այդ իսկ առումով Իրանը հասկանում է, որ  Բաքվի կողմից հակաիրանական հայտարարությունները Իսրայելի ու Թուրքիայի կողմից հաշվարկված գործընթացի մաս են կազմում, որի նպատակն է  հարված հասցնել Իրանին․ «Ուստի, Իրանի կարծիքով. հաշվի առնելով  Իրանի նկատմամբ Իսրայելի թշնամանքը, Թել-Ավիվը փորձում են Բաքվի ներուժն օգտագործել այս ուղղությամբ: Այս հարցում Իսրայելի քաղաքականությունը կենտրոնացած է Իրանի հյուսիսարևմտյան, ինչպես նաև հարավային սահմաններին մոտենալու վրա ՝ Պարսից ծոցին սահմանակից երկրների հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում:Իրանի համար գաղտնիք չէ և ինչպես նշել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին. «Հարևանության սկզբունքներն ու պահանջները անտեսելը և կեղծ ու ոչ կառուցողական հայտարարություններ անելը բարեխղճության  և խոհեմության նշան չէ»,-ընդգծեց նա։

Սահակ Շահմուրադյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հակաիրանական և հակահայկական հայտարարություններն ու անհիմն պնդումները  վկայում են, որ արտատարածաշրջանային որոշ տերությունների շահերին սպասարկող Բաքվի  իշխանությունները քաղաքական պատրանքների մեջ են, իսկ Իրանն անկասկած դրանք անպատասխան չի թողնի իր կիրառած անվտանգային և ռազմական ու քարոզչական բոլոր հնարավորություններով․«Ինչպես հայտնի է, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիան Ադրբեջանի ինքնակալ ղեկավարին ու թուրքամետ իշխանություններին նախազգուշացնելու համար հատուկ շեշտադրմամբ հայտարարել է՝ «Զգուշացեք սատանայի ծուղակներից, որոնց համար կարող եք թանկ վճարել»։Իրանի սահմաններում տեղի ունեցող զարգացումների ֆոնին հոկտեմբերի 17-ին ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին, ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուի պաշտոնական հրավերով, գլխավորելով բարձրաստիճան ռազմական պատվիրակություն, մեկնել է Մոսկվա:

Գեներալ Բաղերիի այցը Ռուսաստան, տեղի է ունենում Հարավային Կովկասում և Աֆղանստանում մտահոգիչ զարգացումների ֆոնին: Այս իրավիճակում, Իրանն ու Ռուսաստանը վճռական են տրամադրված տարածաշրջանում  որոշ արտատարածաշրջանային և տարաշածաշրջանային ուժերի կողմից աջակցվող ահաբեկչության դեմ պայքարում   ռազմավարական համագործակցության հարցում և սա կարևոր որոշում է ընդհանուր սպառնալիքներից ընդհանուր շահերը  պաշտպանելու համար: Այս տեսանկյունից, Իրանի ԶՈւ ԳՇ պետի այցը Ռուսաստան, իրականացվում է  ռազմավարական նպատակների իրագործման և տարածաշրջանում կայունության և հավաքական անվտանգության պահպանման  շրջանակում, որի առանցքներից մեկն է կազմում Հայաստանը:»։

Հաշվի առնելով  վերոնշյալը,  ինչպես նաև Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին և ԵԱՏՄ-ին, ռազմական և պաշտպանական ոլորտներում Իրան-Հայաստան հարաբերությունների ամրապնդումը, մեր զրուցակցի խոսքերով,  կարող է արդյունավետ լինել բոլոր կողմերի համար․«Հետևաբար Իրան-Հայաստան անվտանգության և ռազմական հարաբերությունների ամրապնդումը պայմանավորված է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում եռակողմ  համագործակցության կարևորությամբ»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում